Անհանգստացնում է ենթաստամոքսային գե՞ղձը. օգնության կգան կտավատի սերմերը

Որովայնի վերին հատվածում դեպի մեջքն անցնող տանջող ցավը, սրտխառնոցն ու փսխումը ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ սուր պանկրեատիտի նշան են: Հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ լեղաքարային հիվանդությունն ու խոլեցիստիտը:

Որպեսզի ենթաստամոքսային գեղձն առողջ մնա, խուսափեք ալկոհոլից, տապականերից, կծու և յուղոտ ուտելիքներից, ինչպես նաև ծխելուց:

Բժշկի նշանակած բուժմանը զուգընթաց կարող եք օգտագործել ժողովրդական միջոցներ, որոնցից մեկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Անհրաժեշտ է 1 ճ.գ. թարմ աղացված կտավատի սերմերի վրա կես բաժակ եռման ջուր լցնել, դնել թույլ կրակի վրա, ծածկել կափարիչով և թողնել 5 րոպե: Մի թեթև սառելուց հետո խմել ամբողջությամբ՝ առանց քամելու, ուտելուց 30 րոպե առաջ: Եթե ցավի նոպաներ ունեք, կարող եք խմել օրը մի քանի անգամ: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

(Visited 7 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր