Կաթն ու սխտորը՝ մի շարք հիվանդությունների դեմ

Բազմաթիվ մրգեր, բանջարեղենի տեսակներ և համեմունքներ համադրելիս՝ ստանում ենք այնպիսի հզոր դեղամիջոցներ, որոնք օգնում են մի շարք առողջական խնդիրների դեմ:

Գուցե տարօրինակ հնչի, սակայն կաթն ու սխտորը նույնպես օգնում են բուժել մի շարք առողջական խնդիրներ:

Կաթով և սխտորով դեղամիջոցի բաղադրություն

  • 500 մլ կաթ
  • 10 պճեղ սխտոր
  • 2-3 թ/գ շաքար
  • 250 մլ ջուր

Կաթսայի մեջ լցրեք ջուրն ու կաթը, ապա ավելացրեք սխտորը: Կաթսան դրեք միջին կրակի վրա և թողեք եռա, ամբողջ ընթացքում խառնեք: Ամբողջ խառնուրդը քամեք և շաքարավազ ավելացրեք: Խմեք խառնուրդը գոլ վիճակում:

Խառնուրդի օգտակար հատկանիշները

  • Օրական 3 անգամ խմեք այս խառնուրդը՝ թոքաբորբը բուժելու նպատակով
  • Օգտակար է սրտանոթային համակարգի համար

Խառնուրդը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակն ու կանխարգելում է անոթային խցանումների առաջացումը: Եթե խմիչքը պատրաստեք ոչ յուղոտ կաթով, շատ ավելի առողջարար կլինի:

Արթրիտ- Այս խառնուրդի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է բորբոքային գործընթացները և արթրիտային ցավերը:

Անքնություն- Խառնուրդը հանգստացնում է նյարդերն ու օգնում է անքնության դեպքում:

Հազ- Խառնուրդին ավելացրեք քրքում, և այն անմիջապես կհանգստացնի հազը:

Խոլեստերին- Ընդունեք խառնուրդը 7 օր շարունակ և կիջեցնեք վատ խոլեստերինի մակարդակը:

Մարսողություն- Սխտորը հականեխիչ ազդեցություն ունի, սա նշանակում է, որ այն խթանում է իմունային համակարգն ու մարսողությունը: Այն նաև մաքրում է ավշային համակարգն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:

Անպտղություն- Սխտորով կաթը հրաշալի է նաև անպտղության դեպքում:

(Visited 8 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր