Գեներալ Ապրիամովն ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և զինծառայությունից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և նրան զինվորական ծառայությունից արձակելու մասին:  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից»:

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել