«Սպանեք նրան կամ կտրեք ոտքը, որ չփախչի». բայց դա նրան հաջողվեց. 2 տարվա գերություն, տանջանքներ ու սեքս-ստրկություն

Աշխարհում ամեն օր սարսափելի բաներ են կատարվում։ Խոսքը ստրկության, մարդկային առևտրի, երեխաների առուծախի ու այլ ահասարսուռ բաների մասին է, որոնք տեղի են ունենում հենց հիմա։ Մերձավոր Արևելքն այդ դժոխքի կենտրոնն է։ Այս պատմության հերոսուհին Լամիա Հաջի Բաշարն է, ով 18 տարեկանում ընկել է սեքս-ստրկության մեջ։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2014 թվականին նա հարազատ գյուղի վրա հարձակվեցին ահաբեկիչները։ Այդ ժամանակ գերության մեջ հայտնվեց ոչ միայն Լամիան, այլ նաև նրա հարազատների մեծ մասը։ Նրանց աշխարհը փուլ եկավ, ու սկսվեց ստրկությունը։

Աղջիկը փորձել է փախչել ամեն անգամ, երբ հնարավորություն է ստեղծվել։ Դա նրան հաջողվել է 4 անգամ անել։ Նա օգնություն է խնդրել ուրիշ ընտանիքներից, որովհետև այլ գնալու տեղ չուներ, բայց նրանք հավատարիմ են եղել Իսլամական պետության զինյալներին ու Լիմիային հետ են վերադարձրել։ Ամեն անգամ նրան առանց խղճալու ծեծել են ու տանջանքների ենթարկել։

Աղջիկը հիշում է, որ երբ իրեն ծեծված վիճակում հերթական անգամ դատելիս են եղել, դատավորն առաջարկել է սպանել նրան կամ կտրել ոտքը, որ չկարողանա փախչել։ Նրա խոսքով՝ իր առաջին տերը եղել է ջիհադիստների հրամանատարը։ Նա գրեթե միշտ շղթայած է պահել աղջկան ու բռնաբարել է, հատկապես փախուստի փորձերից հետո։

Եվս 2 ամիս հետո նա վերավաճառվել է զինյալի, ով զբաղվում էր պայթուցիկներ ու մահվան գոտիներ պատրաստելով։ Ի վերջո Լամիային օգնել է փախչել նրա հորեղբայրը, ով մաքսանենգերին 800 դոլար է վճարել։ Աղջիկը որոշել է ևս 2 հոգու փրկել՝ ընկերուհուն ու մի 9-ամյա աղջկա։

Փախուստի ժամանակ նրանք պայթել են ականի վրա ու ողջ է մնացել միայն Լամիան։ Նա լուրջ վնասվածքներ է ստացել ու կորցրել աչքը։ Սա է ազատության գինը։ Նրան գտել են քուրդ զինվորներն ու միանգամից հասցրել հիվանդանոց, որտեղ աղջկան վիրահատել են։ Այնուհետև նա եվրոպական ֆոնդի ծրագրով հայտնվել է գերմանական հիվանդանոցում ու մնացել Գերմանիայում։

Լամիան վարում է իրավապաշտպան գործունեություն՝ փորձելով ազատել գերությունից բոլորին, ովքեր մնացել են, իսկ դրանք հազարավոր մարդիկ են։ 2016-ին նա Անդրեյ Սախարովի անվան պարգև է ստացել՝ մարդու իրավունքների պաշտպանությունում ներդրում ունենալու համար։

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր