Արնավի դերակատարի բացառիկ հարցազրույցը

Hraparak.am-ը գրում է.
«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ Արնավի դերակատարը՝ Բարուն Սոբտին, բացառիկ հարցազրույց է տվել «Հրապարակ»-ին։
-Հայաստանում դուք բավականին սիրված եք, երբեւէ եղե՞լ եք Հայսատանում։ Շնորհակալություն, գիտեմ, իմ երկրպագուները ինձ գրում են այդ մասին Հայաստանից: Ես չեմ եղել Հայաստանում, բայց եղել եմ Թուրքիայում։

-Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին։ Հայաստանում ես մի հին պատմական հուշարձան գիտեմ՝ Խոր Վիրապ։

-Պատրաստվո՞ւմ եք գալ Հայաստան, հրավե՞ր ունեք։ Չգիտեմ երբ, սակայն գալու եմ շուտով, երեւի այս տարի։ Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գամ Հայաստան, քանի որ Հայաստանը հիանալի երկիր է: Իմ այցի կոնցեպտը կլինի հետեւյալը՝ հանդիպել եւ ողջունել իմ հայ երկրպագուներին:

– Այլ երկրներից առաջարկ ստացե՞լ եք նկարահանվելու սերիալներում։ Այո։ Հրավերներ ունեմ Թուրքիայից, Ինդոնեզիայից, Քենիայից՝ Աֆրիկա։

-Դուք նաեւ մոդել եք, մոդելի կարիերան չի՞ տուժել դերասանությամբ զբաղվելու պատճառով։ Կյանքում պետք է հաղթահարենք մի քանի բան: Իմ կարիերան ներկայումս ձեւավորվում է: Առայժմ ես չեմ ուզում լինել մոդել, երեւի հետագայում կցանկանամ։

-Դուք Հայաստանում հայտնի եք «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալից, իրականում Ձեր դերակատարի՝ Արնավի, հետ նմանությո՞ւն ունեք։ Սերիալային իմ հերոս Արնավի հետ նմանություն չունենք, մենք տարբեր մարդիկ ենք։

-Տեսե՞լ եք հայկական ֆիլմեր, սերիալներ, ծանո՞թ եք հայ կինոարտադրությանը։ Ոչ, ես հայկական կինո կամ սերիալ չեմ նայել եւ չեմ կարող որեւէ բան ասել այդ մասին։ -«Բոլիվուդ»-ից հրավեր, առաջարկություն ստացե՞լ եք։ Այո, ես Բոլիվուդից հրավեր ունեմ եւ ես մեկ այլ ֆիլմում էլ եմ նկարահանվել, որը կոչվում է «Main aur Mr. Right»։

-Գիտե՞ք երգել, պարել, թե՞ ֆիլմերում ձեզ փոխարինում են։ Ոչ, ես վատ երգիչ եմ: Մեզ մոտ ասում են` լոգարանային երգիչ»: Ես չեմ կարողանում պարել, նույնիսկ չգիտեմ, թե ինչ բան է պարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր