Մսային ռուլետ սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

  • միս խոզի — 700 գր
  • բեկոն — 260 գր
  • վարունգ մարինացված — 200 գր
  • սոխ — 0.5 գլուխ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • Սոուսի համար՝
  • տաքդեղ կարմիր — 1 հատ
  • սոխ — 1 գլուխ
  • մանանեխ — 1.5 թ/գդ
  • լոլիկի մածուկ — 1.5 թ/գդ
  • օսլա (крахмал) — 1 թ/գդ
  • ջուր — 300 մլ
  • սերուցք մինչև 20% յուղայնությամբ — 50 մլ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Միսը բարակ շերտերով կտրատում ենք, մուրճիկով լավ ծեծում, աղ ու պղպեղ ենք ցանում և ծածկում պոլիէթիլենային թաղաթով:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
  2. Մսի վրա դնում ենք 1 կտոր բեկոն, ինչպես նաև շարում ենք կտրատած սոխն ու վարունգը (50 մլ վարունգի հյութը պահում ենք սոուսի համար): Զգուշությամբ փաթաթում ենք և ամրացնում չոփիկներով:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
  3. Այնուհետև բուսայողով տապակում ենք, ինչից հետո էլ զգուշությամբ հանում ենք չոփիկները:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
  4. Պատրաստում ենք սոուսը: Տաքդեղն ու սոխը բլենդերով մանրացնում ենք, ավելացնում ջուրը, վարունգի հյութը, մանանեխը, օսլան, աղը, լոլիկի մածուկը և լավ խառնում ենք:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
  5. Սոուսը լցնում ենք թավայի մեջ և մսային ռուլետների հետ մարմանդ կրակին, փակ կափարիչով եփում ենք 30-40 րոպե:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
  6. Այնուհետև ավելացնում ենք սերուցքը և եփում ևս 5 րոպե:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
  7. Ահա և վերջ մսային ռուլետները պատրաստ են:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
  8. Սոուսը լցնում ենք առանձին ամանի մեջ և մատուցում ռուլետների հետ:
    msayin-rulet-banjareghenayin-mijukov
(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել