ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 10-05-2017

Խոյ ( 21.03-20.04)

Загрузка...

     Այսօր  աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սիրելիի աչքերի արտահայտությանը: Այդ հոգու երկու հայելիները ավելի շատ կպատմեն նրա մասին, քան թե խոսքերը, նամակները կամ ակնարկները: Այդ իսկ պատճառով, եթե լինի այդպիսի հնարավորություն, ապա օգտագործեք այն ճիշտ և կիմանաք ճշմարտությունը:

Ցուլ (21.04-21.05)

     Այսօր Ձեր գեղեցկության և ինքնահաստատման առումով կընկնեք մի ծայրահեղությունից մյուսը` սկսած վատ տրամադրությունից ու անկումային ներշնչվածությունից մինչև խիզախ որոշումներ ու փոքրիկ հերոսություններ: Սա Ձեզ համար կլինի արտաքինի փոփոխման, գերժամանակակից հագուստների ձեռքբերման, մազերի նոր սանրվածքի կամ կտվածքի օր: Դուք տպավորիչ ու

Երկվորյակ (22.05-22.06)

     Պետք չէ Ձեզ մեղադրեք բավականաչափ ակտիվ չլինելու համար: Ձեր ուժը  հանդարտ առաջընթաց շարժման մեջ է: Ով լավ աշխատում է, պետք է  երբեմն հանգստանա: Աշխատեք երկար քնել, հակառակ դեպքում  Ձեր դյուրագրգռվածությունը  կարող է ձախողել օրվա սկիզբը: Կեսօրից հետո պատրաստ կլի

Խեցգետին (23.06-23.07)

     Այսօր Ձեր սիրելին  կցանկանա Ձեզանից լսել այն ամենակարևոր խոսքը, որ Դուք հաստատ գիտեք, սակայն չգիտես ինչու, նրա ներկայությամբ շատ քիչ եք կրկնում: Ձեր խնդիրն է  այդ խոսքը հիշել և ճիշտ ժամանակին գործածել: Արդյունքը կլինի հիանալի:

Առյուծ (24.07-24.08)

     Այսօր պետք չէ լսածը շատ լուրջ ընդունել: Եթե  բոլոր Ձեր  դժգոհությունները գրառեք թղթի վրա, ապա վաղը այն ընթերցելուց հետո ուղղակի հեգնանքով կժպտաք: Հնարավոր է  տեղի ունենա նախկին հարաբերությունների գերագնահատում,  Դուք  չեք հաշտվի  գործընկերների  և ծանոթների կեղծավորության հետ: Օրը լի է հոգսերով, հնարավոր է տեղափոխություն:

Կույս ( 25.08-23.09)

     Այսօր Ձեր սիրելին չի ցանկանա հասկանալ  Ձեր արարքների դրդապատճառները, այդ իսկ պատճառով` կնեղանա Ձեր գործողություններից, և նույնիսկ չի փորձի հասկանալ այդ արարքների ազդակները: Ինչևէ, Ձեզ մնում է միայն սահմանափակել գործողությունները կամ  ուղղակի ամեն մի քայլից հետո բացատրություններ տալ:

Կշեռք ( 24.09-23.10)

     Այսօր ցանկալի չէ  կազմել  ծրագրեր՝  Ձեր սիրելիի  հետ  ապագա համատեղ կյանքի շուրջ: Միևնույն է` այն  կստացվի  Ձեզ պատկերացրածից բոլորովին տարբեր: Այդ իսկ պատճառով,  որպեսզի խուսափեք հիասթափություններից, աշխատեք  լողալ գետի հոսանքի ուղղությամբ:

Կարիճ (24.10-22.11)

     Ցանկացած ֆիզիկական և զգացմունքային  ծանրաբեռնվածություն այսօր վտանգավոր է: Ցանկալի է,  օրն ընթանա սովորական  մթնոլորտում, լինի դա հետաքրքիր գրքի ընթերցում, թե նոր շպարի փորձարկումներ կամ էլ զգեստապահարանի  թարմացում: Ամենայն հավանականությամբ`  Ձեզ օգնության կգան պատահական մարդիկ: Անձնական և ստեղծագործական կյանքում այսօր  սպասեք   հաճելի անակնկալների:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

     Oրը ինչ-որ տեղ հեղափոխական  կլինի. իհարկե,  դա մի փոքր չափազանցված է, սակայն   կլինեն  ինչ-որ նոր, թարմ և ստեղծագործական  մտահղացումներ: Սպասվում  է  բարձր տրամադրություն, ֆինանսական բարելավում, գրավիչ  ծրագրեր ապագայի վերաբերյալ և խոստումներ: Եկել է ժամանակը  կառուցելու ճակատագիրը  և ավարտելու իսկապես  հեռանկարային ու արժանի գործը:

Այծեղջուր (23.12-20.01)

     Եթե անձնական կյանքում երկար ժամանակ երազում էիք ինչ-որ բանի մասին, ապա այսօր  այն անպայման  կիրականանա ամենալավ կերպով: Ձեզ նույնիսկ կզարմացնի, թե ինչու այդ ամենը չէր կատարվել ավելի շուտ, եթե դա  այդքան հեշտ էր և հասանելի: Ինչևէ, ամեն ինչ կատարվում է իր ժամանակին

Ջրհոս (21.01-19.02)

     Այսօր Դուք հերթական անգամ կհամոզվեք, որ նույնիսկ ամենադժվար և անելանելի իրավիճակներում  լինում  են ելքեր, որոնք այդքան էլ տհաճ չեն: Կարևորը` դրանք  գտնելն ու ճիշտ օգտագործելն է: Հաջողություններն անձնական կյանքում լիովին կախված կլինեն Ձեզնից:

Ձուկ (20.02-20.03)

     Ինչպես հայտնի է, շատը դեռ չի նշանակում լավ: Մի մոռացեք դրա մասին այսօր, երբ ինչ-որ մեկը  Ձեզ համոզի հակառակը: Այդ մարդը կարող է  համոզել  գնել որևէ  շքեղ իր, որը  Ձեզ բացարձակապես  պետք  չէ, բայց  այն  կարող է  շատ դուր գալ:  Իհարկե Դուք արժանի եք  ամենլավ կյանքի, սակայն դա չի նշանակում,  որ պետք է  վատնեք այդքան դժվարությամբ վաստակած դրամը:


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր