Զարուհի Փոստանջյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած կոնֆլիկտը զարմանալի չէ, ու դեռ շատ ջրեր կհոսեն

Զարուհի Փոստանջյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած կոնֆլիկտը զարմանալի չէ, ու ինչպես երևում է, դեռ շատ ջրեր կհոսեն։ Զարուհին Նիկոլին մեղադրել է հանրությանը ընտրակաշառք առաջարկելու մեջ ու իրավապահ մարմիններին հորդորել նրա հանդեպ վարույթ սկսել։ Սրա առթիվ ԵԼՔ-ի ղեկավարությունն արդեն հասցրել է հայտնել իր հիասթափությունը, որովհետև դեռ մի ամիս առաջ Զարուհուն առաջարկում էին գլխավորել ԵԼՔ-ի համամասնական ցուցակը քաղաքապետի ընտրություններում։ Թե ինչու է Զարուհին դիմում նման քայլերի, բազմաթիվ հարցերի առիթ է տալիս։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ ԵԼՔ-ի ու իր նորաստեղծ կուսակցության միջև տեսնում է ահռելի մրցակցություն ու խանդի դրսևորում է ընդամենը քաղաքական առումով, կա՛մ էլ սա կարող է որոշակի հիմք հանդիսանալ իշխանությունների հետ համագործակցության։ Համեմայն դեպս, ԵԼՔ-ժողովուրդը կարող է հենց այդպես էլ մտածել։ Իսկ ինչ մնում է հենց բուն ընտրակաշառքների վերաբերյալ Փաշինյանի հայեցակարգին, կարելի է նշել, որ, որպես առաջարկ, այն, իհարկե, հետաքրքիր էր, սակայն մի բան է ունենալ գաղափար, իսկ մեկ այլ բան՝ դա ներկայացնելու ձև ունենալը։ Այսինքն՝ դու պետք է կարողանաս դա համապատասխան կերպով հանրությանը ներկայացնել, որպեսզի չտա այն էֆեկտը, որը տվեց սոցիալական ցանցերում։ Իսկ այնտեղ, իհարկե, արձագանքները բացասական էին հիմնականում, որովհետև ասոցիացվեցին իշխանությունների հետ ու նրանցից ոչ մի բանով չտարբերվելու գրառումներ կային մանավանդ Ֆեյսբուքում։ Իսկ թե ում են, առհասարակ, ձեռնտու այս գզվռտոցներն ու ընդդիմադիրների՝ մեկը մյուսին պիտակավորելը, շատ վաղուց հասկացել ենք ոչ միայն մենք, այլև հանրության մի զգալի հատվածը։


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր