Ահա թե ում է ուղղված եղել Արմինկայի՝ «որոշ պսակված տխմարների համար» ինստագրամյան սկանդալային ստատուսը

Երեկ համացանցային թիվ մեկ քննարկման թեման երգչուհի Արմինկայի կոշտ գրառումն էր, որը երգչուհին եզրափակել էր «որոշ պսակված տխմարների համար» հեշթեգով: Գրառման մեջ Արմինկան նշել էր.

«Իմ ընտանիքը Մայրս է, քույրս, ես ու տղաս!!!
Ու այնքանով է հայկական իմ ընտանիքը, որ հայկական ոգին է առաջին տեղում:
Իրար մեջքի կանգնած լինելով ու իրար ձեռք բռնելով է հայկական: Աշխարհի յուրաքանչյուր կետում լինելիս հայի ու Հայաստանի անունը չփնովելով է հայկական: Ընտանիքում իսկական Մարդ մեծացնելով է հայկական:
Ուրիշին մշտապես օգնելով է հայկական:
Մոխրանալով ու կրկին վերածնվելով է հայկական:

Ոչ մեկի ու ոչնչի Չծախվելով է հայկական… ոչ թե «Առանց պսակվել երեխա բերելով» (ցիտում եմ):

Ու էլի շաաաատ երկար կարող եմ գրել…»:

«Ո՞ւմ էր ուղղված գրառումը» հարցի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց, քանի որ, թերթելով Արմինկայի ինստագրամյան էջը, կարելի էր տեսնել երգչուհու հետևորդներից մեկի մեկնաբանությունը, որն արվել էր սկանդալային հրապարակումից մի քանի օր առաջ Արմինկայի հրապարակած լուսանկարի տակ, որը երգչուհին մակագրել էր այսպես. «Ես հպարտ եմ իմ Հայ լինելով ու իմ շատ հայկական ընտանիքով»: Իսկ ինստագրամյան օգտատերը երգչուհու լուսանկարն ու գրառումը այսպես էր մեկնաբանել. «Էնքան ՀԱՅԿԱԿԱՆ ես, որ առանց պսակվել երեխա ես բերել»։

(Visited 4 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր