Կարող եք որովայնում տարբեր ձևի և ուժգնության ցավ զգալ՝ երբեմն կտրուկ, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն նվվացող: Որովհետև մեր օրգանիզմի այդ հատվածում շատ գործառույթներ են տեղի ունենում, և կան շատ հնարավոր պատճառներ: Որովայնի ցավի պատճառ կարող է լինել շատ բան՝ վախից կամ սթրեսից մինչև չափից շատ ուտելը կամ ավելի լուրջ պատճառ: Ինչ է ցույց տալիս որովայնի ցավը՝ ներկայացնում ենք ստորև․ 1. Որովայնի միջին ձախ հատված Եթե ցավը մոտավորապես իրանի բարձրության է ձախ կողմից, դա կարող է խոսել երիկամային վարակի կամ երիկամներում քարի առկայության մասին: Եթե միզելիս էլ է ցավում, փորկապություն կա, ապա պարտադիր բժշկի դիմեք: Շատ հնարավոր է՝ երիկամային վարակ լինի: Եթե ոչ, դա կարող է կապված լինել ողնաշարի գոտկատեղի մասի հետ: 2. Միջին կենտրոնական հատված Եթե որովայնի կենտրոնում, պորտի շուրջը կամ մի քիչ վերև բութ ցավ ունեք, դա կարող է կույր աղիքի բորբոքման կամ պանկրեատիտի նշան լինել: Եթե ցավն ուժեղանում է, բժշկի դիմեք: 3. Որովայնի միջին աջ հատված Եթե ցավն աջ կողմում է իրանի բարձրությամբ, դա կարող է երիկամների հետ կապված խնդիր լինել կամ կապված լինել փորկապության հետ: Պատճառը կաող է լինել նաև դիվերտիկուլիտը, երբ հաստ աղիքի պատերին կիստաներ են գոյանում: 4. Ստորին ձախ հատված Աղիքային խնդիրների մեծ մասը կերևա որովայնի ավելի ստորին մասի ցավով: Կանայք նաև ջղաձգումներ են ունենում այդ մասում և սովորաբար երկու կողմից: 5. Որովայնի ստորին կենտրոնական հատված Պորտի ներքի մասի ցավը կարող է միզուղիների վարակի կամ աղիների բորբոքային հիվանդության հետևանք լինել: Կանայք կարող են վերարտադրողական օրգանների հետ կապված վիճակից տառապել: Պարտադիր պարբերաբար գինեկոլոգի այցելեք: 6. Ստորին աջ մաս Որովայնի ստորին մասի մի կողմի ցավը կարող է մկանների լարվածության կամ ընդհանուր գերհոգնածության նշան լինել: Բայց եթե այդ ցավը հաճախ է զգացվում, պետք է բժշկի գնալ: Ու եթե սուր, խորացող ցավ ունեք աջ ստորին անկյունում, անպայման ստուգեք կույր աղիքի բորբոքման մյուս նշանները: 7. Որովայնի վերին ձախ հատված Այս հատվածում ցավի հավանական պատճառը ստամոքսն է: Հնարավոր է նաև խոցի կամ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդրի առկայություն: Եթե ցավն ինտենսիվ է և արագորեն ուժեղանում է, հնարավոր է՝ քարեր են խրվել լեղապարկի կամ լեղածորանի մեջ: Բժշկի դիմեք, եթե ցավը չի վերանում 1-2 օր: 8. Վերին միջին մաս Որովայնի վերևի մասում ցավը հաճախ կապված է լինում ռեֆլյուքսի, թթվայնության կամ ստամոքսի կամ կերակրափողի ծայրի այլ խնդրի հետ: Ցավի ստույգ զգացողությունից կախված՝ կարող են նաև խոց կամ լեղապարկի քարեր լինել: 9. Վերին աջ մաս Ցավը որովայնի վերին աջ հատվածում կարող է բարակ աղիքում խոցի նշան լինել: Պատճառը հաճախ լինում է ստամոքսահյութի ավելորդ արտազատումը:

Ամենից հաճախ գնում են Black Honey երանգի Clinique ապրանքանիշի շրթներկ:

Ամեն օր շրթներկ օգտագործող կանայք ավելի ինքնավտահ են, լավ կեցվածք ունեն և ավելի քիչ են տառապում ողնաշարային հիվանդություններով:

Առաջին տիկնանց թույլատրվում է օգտագործել միայն նուրբ վարդագույն երանգի շրթներկ:

Ամբողջ կյանքի ընթացքում կանայք 4 կգ շրթներկ են ուտում:

Մերիլին Մոնրոն շրթներկի 5 շերտ էր քսում:

Շրթներկը պարկուճներում պահելը հնարել է Guerlain ընկերությունը:

Որոշ շրթներկեր «որսում են» կոլեկցիոներները:

Երեք պարկուճ շրթներկ կուլ տալու դեպքում կարելի է թունավորվել:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայում արգելված էր պատրաստել ցանկացած տեսակի կոսմետիկա՝ բացի շրթներկից:

Աշխարհում ամենաթանկ շրթներկը Gurelain ապրանքանիշի KissKiss Gold և Diamonds շրթներկն է՝ 62.000 դոլար արժողությամբ:

Շրթներկերի վաճառքն աճում է մռայլ և անձրևոտ օրերին:

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն օգտվել էր շրթներկից՝ հանրության առջև լավ տեսք ունենալու համար

(Visited 21 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր