Սուպեր Սաքոյի կտրուկ նիհարելու առեղծվածը բացահայտված է

Երևի  շատերդ եք հիշում՝ ինչպիսի կլորիկ տեսք ուներ երգիչ Սուպեր Սաքոն ժամանակին, իսկ եթե նայեք նրա՝ վերջին ժամանակներում տեղադրած լուսանկարները, կզգաք, թե ինչքան է նիհարել: Պարզվում է՝ երգիչը երանելի քաշին հասնելու համար վիրահատության է դիմել, ավելին՝ ստամոքսի կտրվածք է արել: Այս ամենը հասկանալու համար ներկայացնում ենք բժշկական հատված.

Այս տեսակ վիրահատությունը կատարվում է լապարասկոպիայի եղանակով` 3-5մմ երկարություն ունեցող մի քանի կտրվածքների միջոցով: Ստամոքսի ֆունդալ հատվածն ու մեծ կորությունը հեռացվում են, ձևավորվում է ընդամենը 1 սմ տրամաչափ ունեցող նոր ստամոքս: Այս վիրահատությունն ընթանում է 2 հիմնական բաղադրիչների կիրառմամբ: Այս վիրահատության առանձնահատկություններից մեկն այն է, որ մարդիկ ստիպված չեն հետվիրահատական շրջանում ժամանակ առ ժամանակ այցելել բժիշկներին: Սակայն թերություն է այն, որ, հեռացնելով ստամոքսի զգալի հատվածը, որոշ դեպքերում հիվանդների շրջանում կարող է զարգանալ ավիտամինոզ, մասնավորապես՝ B խմբի վիտամինների պակաս, չի բացառվում, որ կալցիումի պակաս ևս նկատվի: Նման դեպքերում սրսկումների միջոցով կարելի է լրացնել այդ բացը: Մյուս թերությունն այն է, որ սա անդառնալի վիրահատություն է, հեռացված ստամոքսի մեծ հատվածն այլևս վերականգնելի չէ: Այնուամենայնիվ, աշխարհում ստամոքսի երկայնակի հատումը համարվում է «ոսկե ստանդարտ»:

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...