Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը մայիսի 23-ին փակ կլինի

Մայիսի 23-ին՝ առավոտյան ժամը 6:00-ից, Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկության համար:

ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհի 23-րդ կիլոմետրին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ՝ քարաթափման վտանգը վերացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 047-94-09-11, 047-94-39-11 շուրջօրյա հեռախոսահամարներով կամ 1-0-1, 9-1-1, 1-1-2 բջջային անվճար հեռախոսակապով:

 


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր