Ինչու՞ Ավստրալիան և Ավստրիան այդքան նման անուններ ունեն

Գրեթե յուրքանչյուր մարդ իր կայանքի ընթացքում գոնե մեկ անգամ խառնել է Ավստրիան և Ավստրալիան կամ առանց խառնելու մտածել, թե ինչու այդքան տարբեր երկրները այդքան նման անուններ ունեն։ Եվ իսկապես այդ երկրենրը շատ տարբեր են․ Ավստրիան հայտնի է Մոցարտով և Վիեննական վաֆլիներով, իսկ Ավստրալիան՝ կոալաներով և կենգուրուներով։

BlogNews –ը փորքիկ հետաքննություն է արել, որպեսզի պարզի, թե ինչն է այս պետություններում ընդհանուր և ինչի համար են դրանց անունները նման։

Եկենք սկսենք Ավստրիայից

Գերմաներենով Ավստրիան հնչում է այսպեսպ՝ Österreich («արևելյան նահանգ» կամ «արևելյան երկիր»՝ գերմաներեն Osten – արևելք և Reich – նահանգ, կայսրություն բառերից)։ Այս անունը Ավստրիային տրվել է Բավարիայի Դքսությունում, որը, ինչպես հայտնի է, Պատկանում է Գերմանիային, իսկ նմանատիպ անվանումը բացատրվում է Ավստրիայի դիրքով՝ Դքսության համեմատ։

Իսկ հիմա անցնենք Ավստրալիային

Նունիսկ մինչև Ավստրալիան բացահայտելը, Հինա Աշխարհի մարդիկ կարծում էին, որ հասարակածից այն կողմ ընկած հողերը Անհայտ Հարավաին Հողեր էին(Լատիներեն՝ Terra Australis Incognita).

Սկզբում այդպես էին անվանում հասարակածից հարավ ընկած բոլոր տարածքները և դա շարունակվում էր մինչև այն պահը, երբ Նոր –Արևմտյան Ուելսի նահանգապետ Լաքլան Մաքուորին առաջարկեց նոր մայրցամաքը պաշտոնապես կոչել Ավստրալիա։

Ընդհանուր առմամաբ, Ավստրիայի և Ավստրալիայի ընդհանրությունների վերաբերյալ հարցին կարելի է պատասխանել նրանով, որ երկու երկրներն էլ իրենց անունը ստացել են աշխարհագրական դիրքի համար, սակայն՝

  • Դրանք աշխարհի տարբեր հատվածները բնութագրող անուններ են
  • Այդ անունները տարբեր լեզուներով են

Եվ դրանից հետևովում է, որ դրանք պարզապես նման են հնչողությամբ՝ ինչը, հավանաբար, պատահականություն է։


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր