Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք երկրաշարժ է գրանցվել

Տեղական ժամանակով ժամը 17:12-ին (Գրինվիչի ժամանակով` 13:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.29 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.84 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք), օջախի 8 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

https://news.am

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր