«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հանրությանը պատրաստում է վարչապետի հրաժարականին

forcemajor-varchapet-karen-karapetyann-naxagah-serzh-sargsyann-chenlin-hayastan-hanrapetakan-kusakcutyan-naxentrakan-cucakum

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել և համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, և ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը:

Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչև 2022թ. ժողովուրդը կառավարություն ձևավորելու և վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, և հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր