Կարտոֆիլ. գիրություն, պանկրեատիտ, խպիպ

Կարտոֆիլի քիմիական բաղադրությունը շատ հարուստ է և լավ հավասարակշռված, այն իրոք երկրորդ հացն է, և, ինչպես նկատել է Խաչատուր Աբովյանը՝ «բարեբեր» սննդամթերք է։

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, նույնն է` պանկրեատիտ
Այս օրգանում են արտադրվում ինսուլինը և նյութափոխանակությունը կարգավորող խմորիչները` ֆերմենտները։

Սննդաբանները խորհուրդ են տալիս քրոնիկ, սուր պանկրեատիտի դեպքում ուտել օրը 200-300 գրամ կարտոֆիլի պյուրե։

loading...

Ինչո՞վ համեմել
Այս հիվանդության դեպքում օգտակար են ծովակաղամբը, մաղադանոսի, դաղձի, եղերդակի փոշիացրած արմատի թուրմերը, սամիթի, չամանի, համեմի սերմերը, հնդկաձավարի ալյուրի և մածնի խառնուրդը (1թ/գ 100 մլ, խմեք առավոտյան, թրմեք 8 ժամ) և այլն։

Գիրություն, պանկրեատիտ
Հարկավոր է` 200 գ մաքրած կարտոֆիլի քերուկ

  • լոռամրգի (Սս՚ՍՉՈ)-100 գ
  • ջուր-200 մլ
  • մեղր- 1 թ/գ

Պատրաստման եղանակը

ա) Քամեք կարտոֆիլի հյութը, 1 ժամ թրմեք, հյութը զգուշորեն քամեք, նստվածքը թափեք։
բ) Քամեք լոռամրգի հյութը։ Քուսպը լցրեք եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։
գ) Լոռամրգի և կարտոֆիլի հյութերը և լոռամրգի քուսպի եփուկը խառնեք, ավելացրեք մեղր։

Ինչպես օգտագործել
Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 7 օր։

Լոռամրգիի և կարտոֆիլի փոխազդեցությունը

Նիհարեցնող հատկություն ունի կարտոֆիլի հյութը։ Լոռամրգին օգտակար է ենթաստամոքսային գեղձին, մաքրում է արյունը, նվազեցնում է գինեկոլոգիական բնույթի բորբոքումները, իջեցնում է ճնշումը, լավացնում է գլխուղեղի արյան մատակարարումը։ Խորհուրդ է տրվում երիկամային հիվանդությունների, հոդատապի, վարիկոզի դեպքում։

Լոռամրգին և կարտոֆիլը փոխադարձաբար ուժեղացնում են մեկը մյուսի օգտակար հատկությունները։ Սակայն կարևոր է իմանալ, որ կարտոֆիլն իջեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը, իսկ լոռամրգին` բարձրացնում։

Բուժում է կարտոֆիլի ծաղիկը
Արյան բարձր ճնշում, վահանագեղձի էնդեմիկ խպիպ (զոբ)

  • Կարտոֆիլի 1 ճ/գ չոր ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։
(Visited 3 times, 1 visits today)
loading...


loading...

Նման նյութեր