Լոբու 13 կարևորագույն հատկությունները և 5 դեղատոմս

Կանաչ լոբու պատիճից պատրաստված ջրային թուրմը լայն կիրառում ունի գերմանական ժողովրդական բժշկության ոլորտում։ Օգտագործվում է շաքարային դիաբետի, երիկամների և միզապարկի քարերի առաջացման և դրանց այլ հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի, իշիասի և արյան բարձր ճնշման դեպքում։

Միջնադարի հայ բժշկապետերը նկատել են, որ լոբին պայծառացնում է դեմքի գույնը, վերացնում է արգանդի բորբոքումները։

ա. Ամրացնում է արգանդը, նպաստում է պտղի զարգացմանը` բոլոր փուլերում։

բ. Ավելացնում է կերակրող մայրերի կաթը։

գ. Կարգավորում է դաշտանի պարբերությունը, կանխում է արյունահոսությունը և սակավարյունությունը։

դ. Տրոհում է երիկամների և միզապարկի քարերը։

loading...

ե. Պահպանում է օրգանիզմը և հատկապես լյարդը բորբոքումներից։

զ. Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։

է. Պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ ու երկաթ, ինչի շնորհիվ կարող է փոխարինել մսամթերքին։

ը. Հարուստ է կալիումով, մագնիումով, որի շնորհիվ խորհուրդ է տրվում ուտել աթերոսկլերոզի և մկանների ցավի դեպքում։

թ. Լոբու մեջ պարունակվող ամինաթթու տրիպտոֆանը նպաստում է երջանկության և առողջ քուն պարգևող հորմոնների արտադրությանը։ Տիրոզինն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների առաջացման համար, իսկ արգինինն ունի ինսուլինանման ազդեցություն։ Արգինինն ավելի շատ է կանաչ լոբու պատիճում։

ժ. Լոբու պատիճներում շատ են պղինձը և ցինկը, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձին։

ի. Լոբին մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, որը կանխարգելում է աղիքային ինֆեկցիաների, ռևմատիզմի, մաշկի հիվանդությունների զարգացումը և ամրացնում է բրոնխները։

լ. Կանաչ լոբուց և հատիկից պատրաստված ուտեստները հանգստացնում են նյարդերը, լավացնում են հիշողությունը, կանխարգելում են ատամնաքարի առաջացումը։

Քիմիական բաղադրությունը

խ. Կանաչ լոբին պարունակում է բետաին, որը նպաստում է քոլինի գոյացմանն օրգանիզմում։ Քոլինը մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթի մեջ, այն նպաստում է մանկիկի մտավոր զարգացմանը։

Կարևոր է իմանալ, որ կանաչ լոբին չի կարելի ուտել հում վիճակում։ Հարուստ է վիտամիններով` բետա-կարոտին-400 մկգ (100 գ հումքի մեջ)։ E-100 մկգ, ֆոլիացին-36 մկգ, նիկոտինաթթու-500 մկգ։ Հասունացած սերմերը պարունակում են մոտ 25 տոկոս սպիտակուցներ և 20 տոկոս բույսին բնորոշ լուծվող բյուրեղային սպիտակուց (ֆասեոլին), 50 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպ, այդ թվում` օրգանիզմին պիտանի խոլեստերին, բջջանյութ, լեցիտին, վիտամիններ, օրգանական թթուներ։

Հարուստ է կալիումով` 530-1000 մգ, ֆոսֆորով` 540 մգ, պարունակում է նաև կալցիում-150 մգ, մագնիում-103 մգ։ Սննդամթերքի կարևորագույն չափանիշներից է նատրիումի և կալիումի փոխհարաբերակցությունը։

Համարվում է, որ բարենպաստ է Na։k=1։20, կանաչ լոբու մեջ հավասար է 1։28, հատիկի մեջ` 1։15։ Վարունգի մեջ` 1։18։

Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, ցինկ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։

Դեղատոմսեր
Պանկրեատիտ, շաքարային դիաբետ. 6-7 չոր մանրացրած պատիճը 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Թրմեք 3 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 3 օր և կրկնեք ևս 1 անգամ։ Թուրմի դրական ազդեցությունը կուժեղանա, եթե ավելացնեք 1 թ/գ հապալասի տերև։

Երիկամային քարեր. Լոբու 1 ճ/գ չորացրած ծաղիկը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 5 րոպե պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք), 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։

Օստեոպորոզ, հոդատապ. 2 ճ/գ լոբու պատիճը եփեք 700 մլ ջրի մեջ` թույլ կրակի վրա, մինչև մնա 400 մլ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` առավոտյան և երեկոյան։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 3 օր։

Այտուց. Փոշիացրեք պատիճը, խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

Դիմակ. Զգայուն նուրբ մաշկ. Խաշեք 100 գ լոբու հատիկ, տրորեք քամիչի վրա, խառնեք 20-30 մլ կիտրոնի հյութ, կես ճ/գ ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին և պարանոցին, պահեք 20 րոպե, լվացեք գոլ ջրով։

(Visited 7 times, 1 visits today)
loading...


loading...

Նման նյութեր