իՆՉՊԻՍԻ ՔԱՅԼ …ՇԱՏ ՇՏԱՊ ՔԻՉ ԱՌԱՋ ԻՆՉ Է ԱՍԵԼ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առաջնորդները» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտված են: Եվ չնայած «Արմենիա» հեռուստաընեկրությամբ այն կշարունակվի ցուցադրվել մինչեւ սեպտեմբերի 8-ը, սակայն սերիալի հանգուցալուծմանը հետեւել ցանկացողները կարող են համացանցով դիտել հեռուստասերիալի վերջին սերիաները: Life.panorama.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարի հեղինակ եւ գլխավոր հերոսուհի Դիանա Գրիգորյանը ամփոփել է այս նախագծի արդյունքներն ու խոսել հետագա անելիքների մասին: «Ինձ բարդ է գնահատական տալ իմ նախագծին, քանի որ յուրաքանչյուր իմ աշխատանքին բավական լուրջ եմ մոտենում եւ մեծ պատասխանատվությամբ: Այո, «Առաջնորդները» եւս պատմություն դարձավ, արդյունքների մասին թող հեռուստադիտողը դատի, իսկ եթե հիմա փորձեմ ինքս ամփոփել արդյունքներն ու գնահատական տալ, ապա, լինելով ներսում եւ զգալով յուրաքանչյուրի նվիրվածությունը այս աշխատանքին, չեմ կարող բարձր չգնհատել: Ես իսկապես գնահատում եմ թե դերասանների, թե տեխնիկական, թե ստեղծագործական անձնակազմի աշխատանքը, որովհետեւ այդ աշխատանքն իսկապես անձնվեր էր: «Առաջնորդները» տարբերվեց նրանով, որ այն սկզբից ցուցադրվեց ԱՄՆ-ում, ապա հասանելի դարձավ YouTube-ում, որից հետո նոր ցուցադրվեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Այսինքն՝ տեսնելով YouTube-ի գրանցած ցուցանիշները, նաեւ հաշվի առնելով, որ այն առաջին հայկական սերիալն էր, որ վաճառվեց արտերկրում, միեւնույն ժամանակ հետեւելով «Արմենիա TV»-ի վարկանիշային ցուցանիշներին, որտեղ փաստացի սերիալի կրկնություններն էին ցուցադրվում` նոր սերիաները համացանցում լինելու պատճառով, ապա հստակ կարելի է ասել, որ սա հիանալի արդյունք էր: Ես շատ գոհ եմ մեր աշխատանքից եւ պետք է խոստովանեմ, որ այսքան մեծ հաջողության ինքս էլ չէի սպասում»,- նշեց Դիանա Գրիգորյանը: Հարցին, թե սցենարի հեղինակը իսկապե՞ս արդեն տեսնում էր սերիալի հանգուցալուծումը, թե մտավախություն կար հեռուստադիտողին հոգնեցնելու, պատասխանեց. «Բնականաբար, սյուժետային տրամաբանական ավարտ պետք է լիներ: Հեռուստատեսային ցուցադրությամբ «Առաջնորդները» կավարտվի սեպտեմբերի 8-ին, իսկ դա նշանակում էր, որ կլրանա արդեն սերիալի ցուցադրության երկրորդ տարին, դրանից առավել երկար պարզապես հնարավոր չէ եւ հարկավոր էլ չէր»: Դիանա Գրիգորյանը «Առաջնորդներ»-ում մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն, նկատառմանը, թե ապագայում իր ստեղծած աշխատանքներում հեռուստադիտողը նրան կրկին կտեսնի՞ դերասանուհու կարգավիճակում, նշեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ «Առաջնորդներ»-ում էլ իմ դերակատարումը հանկարծակի ստացվեց: Ապրելով ու հասկանալով կյանքի անկանխատեսելիությունը՝ այսուհետ ոչինչ չեմ ուզում պլանավորել կամ նախատեսել»: Դիանա Գրիգորյանը արդեն իսկ մտածում է նոր աշխատանքի մասին, ավելին՝ սեպտեմբերի 11-ից նոր հեռուստասերիալ կհեռարձակվի. «Ես արդեն իսկ մտածում եմ նոր աշխատանքի մասին: Ծնվում է նոր՝ 25 մասանի հեռուստասերիալ»,- նշեց սցենարի հեղինակն ու շեշտեց. «Այսուհետ երկարաշունչ սերիալներ չենք նկարի, պարբերաբար կլինեն 20-25 եւ մինեւ 150 սերիա ունեցող հեռուստասերիալներ: Կարծում եմ, որ հեռուստադիտողին պետք է պարբերաբար նոր աշխատանքներ մատուցել: Դա իհարկե ստեղծագործական խմբի համար դժվար է, բայց հանուն հեռուստադիտողի արժե ջանքեր ներդնել: Իմ յուրաքանչյուր աշխատանք տարբերվում է հնից, ես երբեք հինը չեմ կրկնում, երբեք չեմ առաջնորդվում այն չափանիշով, որ այսօր ավելի մեծ է պահանջարկը այս կամ այն տիպի սցենարի: Չարժե միայն նրա համար, որ այս կամ այն սցենարային ոճը ավելի վարկանիշային է, պարտադիր լողալ այդ հատվածով: Յուրաքանչյուր նախագծից հետո պետք է կատարել սխալների ուղղում ու ճիշտ դասեր քաղել՝ ելնելով հեռուստադիտողի արձագանքներից: Մենք պետք է միշտ առաջ գնանք ու դաշտը մեծացնենք: Ապագայում իմ աշխատանքներում կլինեն նորություններ՝ այդ թվում մեր դերասանական խմբին կավելանան նաեւ նոր դեմքեր»: Դիտարկմանը, որ Դիանա Գրիգորյանի բոլոր նախագծերում վերջաբանը կառուցվում է այնպես, որ բարին միշտ հաղթում է, եւ հարցին, թե սցենարի հեղինակը ինչո՞վ  պայմանավորում նման դիտավորությունը, պատասխանեց. «Իմ ապրած կյանքում հասկացա, որ բարի եւ չար կերպարներ չեն լինում, պարզապես լինում են տարբեր բնավորություններ: Օրինակ՝ «Առաջնորդներում» Ադանեի կերպարն ինձ շատ բարդ էր մարմնավորել, որովհետեւ առհասարակ բարդ է կերտել մի կերպար, որը իդեալականացված է: Մեր իրականությունում իդեալական կերպարներ գրեթե չկան, իսկ նման մեկին կերտելը նշանակում է պատրաստ լինել ուսերիդ կրել նաեւ քննադատությունների բեռը: Մարդիկ իդեալական կերպարներ չեն սիրում, քանի որ մարդն իքնին սխալական է, անսխալական միայն Աստված է: Ուստի տարբեր կերպարներ ստեղծելով՝ ստեղծում ես տարբեր բնավորություններ ու շահեր: Հետեւաբար այստեղ ոչ թե բացասականի եւ դրականի, կամ բարու եւ չարի խնդիրն է, այլ տարբեր բնավորությունների եւ տեսակների: Միանշանակ ասել սա սխալ է, մյուսը՝ ճիշտ, չես կարող: Սխալ մարդն էլ կարող է ճիշտ քայլեր անել՝ ունենալով իր արդարացումները եւ հակառակաը: Ես վաղուց փորձել եմ չտարանջատել բարի եւ չար կերպարները եւ նույն կերպ` վերջաբանները: Կյանքն անկանխատեսելի է, պետք է փորձել ամեն ինչի մեջ արդարացում գտնել, չէ որ կյանքն է բերում մեզ այն իրավիճակներին, որ մենք դառնում ենք անկանխատեսելի՝ չարը կարող է բարի դառնալ, բարին՝ չար, կամ երկուսն էլ կարող են կործանվել»:

http://tazanews.ru/?p=13413

(Visited 4 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել