Ինչ անել կոկորդի ցավի դեպքում՝ արագ ապաքինվելու համար

Ցուրտ եղանակին մեզնից շատերին է անհանգստացնում կոկորդի ցավը: Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին պարզել ցավի պատճառը. դրանք կարող են լինել բակտերիալ, վիրուսային ինֆեկցիաները և գրգռումը: Իհարկե կոկորդի ցավը այն խնդիրներից չէ, որ «շտապ օգնության» կանչի կարիք ունի, բայց այնուամենայնիվ կան դեպքեր, երբ պարտադիր է՝

 

·         Կոկորդը ցավում է այնքան ուժգին, որ չեք կարողանում թուքը կուլ տալ և այն ծորում է ձեր բերանից

 

·         Կոկորդի այտուցը այնքան արտահայտված է, որ ձեզ դժվար է շնչել կամ շնչելիս լսվում են սուլող ձայներ

 

Բժշկի դիմելու համար բավական է ունենալ.

 

·         48 և ավել ժամ տևող ցավ կոկորդում, առանց հարբուխի և մրսածության նշանների,

 

·         կոկորդում ցավն ուեկցվում է ջերմության կտրուկ բարձրացմամբ,

 

·         կոկորդի հետին մասում երևում են խցաններ կամ թարախ,

 

·         պարանոցային ավշային հանգույցները մեծացած են կամ պարանոցի շարժումը դժվարացած է,

 

Ինքնօգնության համար խորհուրդ ենք տալիս.

 

·         Հնարավորինս կարգավորեք շնչառությունը և շնչեք քթով: Քթի միջով անցնելիս օդը տաքանում է, որն էլ պաշտպանում է կոկորդը և ձայնալարերը: Կոկորդը կարող է ցավել, երբ կա քթի փակվածություն և ստիպված եք շնչել բերանով:

 

·         Հիվանդությունից հետո փոխեք ատամի խոզանակը, քանի որ վրան կարող են մնալ ինֆեկցիաներ:

 

·         Ցավազրկող դեղորայքը միայն թեթևացնում է, բայց չի բուժում:

 

·         Լարինգիտի դեպքում շշուկը կարող է առաջացնել ձայնալարերի ավելի գրգռում, քան նորմալ խոսքը: Փորձեք քիչ խոսել, որպեսզի ձայնալարերին հանգիստ տաք, իսկ եթե ինչ որ բան անհրաժեշտ է ասել՝ ասեք նորմալ ձայնով:

 

·         Շատ հեղուկ Խմեք:

 

·         Խոնավացրեք սենյակը:

 

·         Մի ծխեք և խուսափեք գրգռող նյութերից

 

Բակտերիալ ինֆեկցիաների դեպքում.

 

·         Կոկորդում ցավը զարգանում է արագ

 

·         Ընդհանուր զգացությունը կտրուկ վատանում է

 

·         Ջերմությունը բարձրանում է:

 

Վիրուսային ինֆեկցիաների դեպքում.

 

·         Ընդհանուր զգացողության անկում,

 

·         Կոկորդում ցավը զարգանում է հետզհետե,

 

·         Ցավ ամբողջ մարմնում և գլխում,

 

·         Թուլություն, ուժերի անկում:

 

Ըմպանի լորձաթաղանթի գրգռվածություն

 

Հաճախ կոկորդում ցավը կարող է լինել ալերգիկ ռեակցիա կամ ծխախոտի ծխի ազդեցություն, կեղտոտ կամ չոր օդի ազդեցություն Ախտանիշներն են ցավը և քերոցի զգացումը կոկորդում: Ընդհանուր վիճակը անփոփոխ է, ջերմությունը չի բարձրանում

 

Այլ նշաններ

 

Ալերգիայի դեպքում կոկորդում ցավը ուղեկցվում է քորով, արցունքահոսությամբ, փռշտոցով և քթահոսությամբ: Երբեմն զարգանում է նաև չոր հազ:

 

Նյութի աղբյուրը՝ doctors.am

(Visited 13 times, 2 visits today)
loading...

Նման նյութեր