Հզոր հյութ՝ խցանված անոթների համար

Այսօր շատերն ունեն խցանված անոթների հետ կապված խնդիր: Եթե տառապում եք այս խնդրով և փորձել եք բոլոր դեղամիջոցները, սակայն՝ ապարդյուն, ապա ժամանակն է դիմել այլընտրանքային բժշկությանը: Փնտրեք դեղատոմսը խոհանոցում:

Atherosclerosis ամսագրի կողմից վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութն արդյունավետ կերպով պայքարում է այս խնդրի դեմ, քանի որ այն կանխարգելում է սրտանոթային համակարգի հիմնական պաթոլոգիաները: Այս պաթոլոգիաները հիմնականում հանգեցնում են սրտի կաթվածի:

Նույն հետազոտությունը փաստում է, որ նռան հյութը շատ հզոր միջոց է խցանված անոթների համար: 2004թ. Clinical Nutrition ամսագրի հրապարակած հոդվածը ներկայացրել է Իսրայելի բնակչության շրջանակներում արված հետազոտությունների արդյունքները: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր նռան հյութի օգտագործումը պաշտպանում է անոթները:

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ նռան հյութն ունի նաև այլ օգտակար հատկանիշներ:

Նռան հյութն ունի հակաբորբոքային հատկանիշներ: Քանի որ բորբոքումները մեծ դեր ունեն սրտի կաթվածի գործում, հյութը հրաշալի միջոց է, որն օգնում է կանխարգելել դրանք:
Պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, հատկապես՝ վիտամին C և պոլիֆենոլներ: Վիտամին C-ի պակասը սրտանոթային համակարգի հիվանդությունների հիմնական պատճառն է:

https://shabat.am/am/article/103276/Hzor-hyut%D5%9D-khcanvats-anotneri-hamar

(Visited 9 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր