Եթե նրա տեղը ուրիշ մարդ լիներ, վաղուց ինքնասպան կլիներ. Բաբայանը՝ Հասանովին

loading...

qaaa

Загрузка...

«Իհարկե նա այդպիսի հայտարարություններ կարող է անել եւ միգուցե այլ տարբերակ չունի, պետք է  ինչ-որ ձեւով ուղղակի ոտնահարված իրենց բանակի արժանապատվությունը կոմպենսացնել, դրա համար նման հայտարարություններ է անում,  որպեսզի  ցույց տա, որ բանակը կա, խոցելու հնարավորություններ ունեն»: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը: «Ես` որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ մենք ունենք հակահարվածի համակարգ. մենք կարող ենք խոցել այդ հրթիռները: Մենք նույնպես հրթիռներ ունենք, քանակով 50 անգամ ավելի շատ: Ես լիովին պատասխանատու եմ ասված խոսքերի համար: Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի պատասխան հարվածը, եթե նրանք որոշեն կիրառել դրանք»,- Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել էր Զաքիր Հասանովը:

Դավիթ Բաբայանի խոսքով` այդ հայտարարություններն ավելի շատ քաղաքականացված են, եւ այնտեղ հիմնական շեշտը դրվում է այնպիսի գաղափարների վրա, ինչպիսիք ռազմատենչ այն հայտարարություններն են, թե Ադրբեջանը կարող էր հաղթել պատերազմը, բայց չի հաղթել, որովհետեւ այլ ուժեր են խանգարել եւ այլն: «Այսինքն` այն, ինչի մասին միշտ  պաշտոնական Բաքուն խոսել է»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հարցին, թե առհասարակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հնչեցրած մտքերը սպառնալի՞ք, թե ՞ զգուշացում կարելի է որակել, Դավիթ Բաբայանն ասաց, որ այն ավելի շուտ ահաբեկչություն է: «Այսինքն` նման հայտարարություններով նա որեւէ ռազմական խնդիր չի լուծում, այլ ինչպես ահաբեկիչներն են սպառնում` թե այստեղ-այնտեղ կպայթեցնեն, մարդ են առեւանգում: Հատկապես որ խոսում է ապրիլյան պատերազմից. եթե այլ մարդ  լիներ, իսկական սպա, հրամանատար, ապա ինքը ապրիլյան ֆիասկոյից հետո առնվազն պետք է ինքնասպան լիներ կամ  գոնե գնար որպես հասարակ զինվոր ծառայեր, այլ ոչ թե նման կերպ խոսեր»,- ասաց Դ. Բաբայանը, հավելելով, որ Զաքիր Հասանովի նպատակը ոչ թե ազգին ծառայելն է, այլ ազգը թալանելը:

Ինչ վերաբերում է հրթիռները ձեռք բերելուն, ապա Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում ոչ միայն Ռուսաստանից, այլ Իսրայելից, Պակիստանից եւ այլն:


a55
աղբյուր Եթե նրա տեղը ուրիշ մարդ լիներ, վաղուց ինքնասպան կլիներ. Բաբայանը՝ Հասանովին


Նման նյութեր  

loading...
Загрузка...