«Կառուցողական երկխոսության հանձնառություն»-ը կընդգրկի նաև մարզերում (տեսանյութ)

loading...

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը փորձելու է օգնել հասարակական կազմակերպություններին և իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Այս մասին այսօր ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Загрузка...

«Այս առումով մեզ համար շատ կարևոր է մարզային հասարակական կազմակերպությունների կարողությունները բերել այն մակարդակի, որպեսզի նրանք կարողանան իրենց գործունեությունը ինքնաբավ ծավալել մարզերում` համագործակցելով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ, մշակել հանրային քաղաքականություններ և, ի վերջո, համատեղ իրականացնել բարեփոխումներ»:

Զադոյանը նշեց, որ ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, և այդ ոլորտներում փորձելու են ստեղծել հասարակական կազմակերպությունների կոալիցիաներ:

Նա նաև ընդգծեց, որ ծրագիրը նաև օգնելու է, որպեսզի Հայաստանը լինի ավելի անկախ, ավելի իրավական, ավելի ժողովրդավարական, ավելի արդար և մաքուր:

Մանրամասները` տեսանյութում:


a55
աղբյուր «Կառուցողական երկխոսության հանձնառություն»-ը կընդգրկի նաև մարզերում (տեսանյութ)


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր