Ընթացիկ տարում կենդանաբանական այգին հյուրընկալել է ավելի քան 100,000 այցելու

loading...

05501b8a354c351c5e7c67267c840741add0457e

Загрузка...

Երևանի կենդանաբանական այգին երևանցիների ու մայրաքաղաք այցելողների հանգստի յուրօրինակ վայրերից է, որի դռներն այցելուների առջև մշտապես բաց են: Այս տարի ևս այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 1-ին:

Ապրիլ-հունիս ամիսներին Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալվել է ավելի քան 100 000 այցելու, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և արևելքի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Պարբերաբար զբոսաշրջային խմբեր են այցելում նաև Եվրոպայից, մասնավորապես՝ Իսպանիայից, Հունաստանից ու Ֆրանսիայից:

Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների և տարբեր կրթական կառույցների հետ՝ նշված ժամանակահատվածում կենդանաբանական այգում կազմակերպվել են մի շարք սոցիալական նշանակության ծրագրեր, որոնց ընթացքում այստեղ եղել են նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած «Արի տուն» ծրագրի երիտասարդ մասնակիցները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն միջազգային ճամբարի սաները, հաշմանդամություն ունեցող անձինք և ուրիշներ:

 


a55
աղբյուր Ընթացիկ տարում կենդանաբանական այգին հյուրընկալել է ավելի քան 100,000 այցելու


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր