Լևոն Ալթունյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

loading...

20170713_154340

Загрузка...

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին, հիվանդանոցի թողունակությանն ու ընթացիկ աշխատանքներին, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Տնօրեն Արա Մինասյանը համառոտ ներկայացնելով կենտրոնի ստեղծման և զարգացման պատմությունը` մանրամասնել է վերջին տարիներին ծավալված նոր ծառայությունների, իրականացված ներդրումային ծրագրերի մասին, որոնց շնորհիվ ողջ համալիրն արդիականացվել ու վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։  Դրանով մեծապես բարձրացել է ինչպես ախտորոշիչ հետազոտությունների, այնպես էլ բուժման որակն ու արդյունավետությունը։

Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։ Այստեղ առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև վերջին տարիներին կազմավորված մանկական սոմատիկ բաժանմունքը, որտեղ բարձրակարգ մասնագետներով ապահովվածությունից բացի հարմարավետ պայմաններ են ստեղծվել փոքրիկների համար։ Պատահական չէ, որ այս բաժանմունքում ևս հիվանդների մեծ հոսք կա։

Տնօրենն առանձնակի հպարտությամբ է ներկայացրել նաև համալիրի ծննդատունը, որը նույնպես վերջին տարիներին ապահովվել է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Տեխնիկապես հագեցված վերակենդանացման բաժանմունքի առկայությունը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունն ու մասնագետների մեծ թիմով հերթապահությունները շահառուների վստահության հիմք են դարձել։

Այս կենտրոնում բարձր են գնահատում հայրենի բժշկության զարգացմանն ու առաջընթացին նպաստ բերած մասնագետների վաստակը։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի երբեմնի աշխատասենյակում ստեղծված թանգարանում նրանց լուսանկարներն ու կենսագրական փաստերը դրա վկայությունն են։ Այս ամենն, անշուշտ, ոգեշնչում է երիտասարդ բժիշկներին մարդասիրական մասնագիտությունն առավել նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կատարելու գործում։

Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել կենտրոնի արդյունավետ կառավարման կապակցությամբ, ինչի արդյունքում ապահովվում են ոչ միայն բազմապրոֆիլ հիվանդանոցի ամենօրյա  անխափան գործունեությունը, այլև մշտական զարգացումը։


a55
աղբյուր Լևոն Ալթունյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն


Նման նյութեր  

loading...
Загрузка...