Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով

loading...

148.thumb

Загрузка...

Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով` Հայաստանում գրանցված են 4000 հասարակական կազմակերպություն, 1000 հիմնադրամ: Այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Եվ եթե անգամ այդ կազմակերպությունների մի մասն է գործում, այդուհանդերձ, սա հզոր ներուժ է: Հետխորհրդային այլ պետությունների ֆոնին Հայաստանի համար սա հպարտության առարկա է: Հուսանք, որ ականատես կլինենք քաղաքացիական հասարակության կողմից էլ ավելի մեծ ակտիվության»:

Խոսելով ծրագրից` դեսպանը նշեց, որ ծրագրի կենտրոնում երկխոսությունն է. «Որպես անհատ կայանալու երեք ձև կա. առաջին` երբ վերցնում ու դուրս ես գալիս կազմակերպությունից և փորձում ես կյանքդ քո ձևով կազմակերպել, երկրորդ` երբ ենթարկվում ես, մոռանում սեփական տեսակետներիդ մասին և միանում մեծամասնությանը և երրորդ՝ երբ ձայնդ բարձրացնում ես, հնչեցնում ես կարծիքներ և միանում այլոց, ովքեր նույն կարծիքն ունեն: Ձայնի գաղափարը կարևոր է, դա տեղ է հասնում, երբ այդ ձայնին ձայնակցում են այլ ձայներ, ուստի կարևոր է երկխոսության գաղափարը: Այն հեշտ բան չէ, երբեմն զգայական ու վախեցնող կարող է դառնալ, բայց առանց դրա բանի չես հասնի»:

Նա նաև ընդգծեց, որ չնայած քաղաքացիական հասարակության հետ դժվար է գործ ունենալ, բայց հենց քաղհասարակությունն է հասարակությունում ինչ-որ բան փոխում և երկրում քաղաքականություն փոխում:


a55
աղբյուր Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր