Շարունակվում են մայրաքաղաքի կանաչ տարածքների խնամքի աշխատանքները

loading...

034a442f68c987fb586204139e1a8158fcb21e7a

Загрузка...

Երևանի վարչական շրջաններում ակտիվորեն շարունակվում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ամենօրյա խնամքի աշխատանքները: Շոգ եղանակով պայմանավորված՝ դրանք կատարվում են երկու, իսկ որոշ դեպքերում նաև երեք հերթափոխով՝ շարունակվելով գիշերվա ժամերին:

Ողջ օրվա ընթացքում կանաչ տարածքներում իրականացվում են խոտհնձի աշխատանքներ, իսկ ոռոգման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին տարածքների ջրամատակարարումը կատարվում է գիշերը՝ օգտագործելով նաև խորքային հորերի ջուրը: Միաժամանակ, պատշաճ տեսքի են բերվում ծաղկանոցներն ու սիզամարգերը, իրականացվում է քաղհան և շոգի պատճառով թոշնած ծաղիկների փոխարինում:
Մայրաքաղաքում մեկնարկել են նաև ծառերի բուժման լայնածավալ աշխատանքները: ժամանակակից ու արդյունավետ բուժանյութերով բուժման են ենթարկվում հիմնականում թեղի, կաղնի, թխկի և ակացիա ծառատեսակները:


a55
աղբյուր Շարունակվում են մայրաքաղաքի կանաչ տարածքների խնամքի աշխատանքները


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր