Խարբերդում 1.5 տարեկան երեխա է մահացել. պատճառը պատվաստո՞ւմը, թե՞ շոգն է եղել

loading...

117592

Загрузка...

Armtimes.com-ը գրում է.

Խարբերդում հուլիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:

Մայրը` Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխային հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: Բժիշկը վստահեցրել է, որ կարող են վստահել իր երկարամյա փորձին ու իմանալ, որ պատվաստումից վտանգ չկա:

«Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց` դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին` այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությանը նախորդած իրավիճակը ներկայացրեց Թեհմինեն:

Ըստ նրա, շտապօգնության ծառայությունում կանչ ընդունել հրաժարվելուց առաջ իրեն չեն հարցրել, թե որքան ժամանակ առաջ է երեխան պատվաստվել:

«Ես հանգստացա, երեխային ոչ մի դեղ չտվեցի: Իրիկունը սառը թրջոց դրեցի, լսել էի, որ այդպես ջերմությունն իջնում է: Առավոտյան 5-ին արդեն շատ էր վատ, զանգահարեցի շտապօգնություն, մինչեւ եկավ, երեխան ձեռքերիս մեջ ամսի 6-ի լուսադեմին մահացավ»,- ասաց մայրը:

Թեհմինեի փոխանցմամբ, տարածքային բժիշկը չի կարծում, որ իր աղջկա` Լենայի մահվան պատճառ դարձել է պատվաստանյութը. «Ասել էր` անատոմիկումում ստուգել են, պարզել, որ շոգից է եղել: Երեխայի տաքությունը չի հերիքել, մահացել է: Ուզեցել է ասել, որ պատվաստումից չի, էլի: Բայց ես գիտեմ, որ պատվաստումից է: Մինչեւ այդ շոգ էր, երեխաս դիմանում էր, հենց այդ պատվաստումը արեցին, չդիմացա՞վ»:

Ընտանիքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին:

Հավելենք, որ Թեհմինեի ամուսինը նույնպես, ըստ նրա մոր, կրում է պատվաստվելու հետեւանքները: Մանուկ հասակում պատվաստում ստանալուց հետո մահացած երեխայի ապագա հոր ոտքերը ծռվել են:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեր զրույցում անդրադառնալով 1.5 տարեկան Լենայի մահվան դեպքին, ասաց, թե քանի որ գործի կապակցությամբ քրեական վարույթ է սկսվել, բժշկական բոլոր փաստաթղթերն առգրավված են, հետեւաբար հնարավորություն չունի երեխայի հիվանդության պատմությանը ձեռքի տակ ունենալով հետեւություններ ու եզրակացություններ անել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում


a55
աղբյուր Խարբերդում 1.5 տարեկան երեխա է մահացել. պատճառը պատվաստո՞ւմը, թե՞ շոգն է եղել


Նման նյութեր  

loading...
Загрузка...