30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը

loading...

screenshot_2017_03_24_17.thumb

Загрузка...

Ինչպես հայտնի է, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:

30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:

Բոլոր հայցադիմումները ներկայացված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ և առաջիկա երկու շաբաթներում կայանալու են դատարանի առաջին նիստերը: Դատարանի հասցեն է Նազարբեկյան թաղամաս («17 թաղամաս») 40:

Հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ նիստերը դռնբաց են և ներկայացնում ենք դատական նիստերի ժամանակացույցը․

Ամսաթիվ Ժամ  Գործի համար     Հայցվոր                 Դպրոց/Մանկապարտեզ

17 հուլիս 11:00  ԵԱԴԴ/1134/02/17   Երանուհի Հարությունյան        Երևանի 64 դպր․

17 հուլիս 12:30  ԵԱԴԴ/1119/02/17   Լիլիթ Թևանյան                       Երևանի 17 դպր․

17 հուլիս 16:00  ԵԱԴԴ/1053/02/17   Արուսյակ Մուրադյան Էջմիածնի 4 դպր․

18 հուլիս 10:30  ԵԱԴԴ/1046/02/17   Նաիրա Մանուկյան                 Երևանի 34 դպր․

18 հուլիս 11:00  ԵԱԴԴ/1126/02/17   Լիանա Պետրոսյան                  Երևանի 129 դպր․

18 հուլիս 12:00  ԵԱԴԴ/1065/02/17   Կարինե Մովսիսյան                 Գորիսի 1 դպր․

18 հուլիս 16:40  ԵԱԴԴ/1049/02/17   Արմենուհի Զուրնաչյան           Երևանի 4 դպր․

18 հուլիս 16:40  ԵԱԴԴ/1044/02/17   Գայանե Մարտիրոսյան           Երևանի 10 դպր․

19 հուլիս 10:00  ԵԱԴԴ/1050/02/17   Գայանե Դեմիրյան                   Երևանի 71 դպր․

19 հուլիս 11:00  ԵԱԴԴ/1060/02/17   Նարա Պետրոսյան                   Երևանի 77 դպր․

19 հուլիս 12:00  ԵԱԴԴ/1066/02/17   Անուշ Հայրյան                        Երևանի 170 դպր․

19 հուլիս 16:00  ԵԱԴԴ/1054/02/17   Արտուշ Վիրաբյան                  Բերդի 1 դպր․

19 հուլիս 16:40  ԵԱԴԴ/1064/02/17   Հռիփսիմե Դավթյան                Երևանի 40 դպր․

20 հուլիս 16:30  ԵԱԴԴ/1047/02/17   Գոռ Այվազյան             Արմավիրի 9 դպր․

21 հուլիս 10:00  ԵԱԴԴ/1124/02/17   Անուշ Մխիթարյան                 Երևանի 37 մնկ․

21 հուլիս 11:00  ԵԱԴԴ/1131/02/17   Մարգարիտ Ալեքսանյան         Երևանի 127 մնկ․

21 հուլիս 12:00  ԵԱԴԴ/1140/02/17   Սուսաննա Գալստյան Երևանի 56 դպր․

21 հուլիս 15:30  ԵԱԴԴ/1057/02/17   Քրիստինե Սարյան                  Երևանի 2 դպր․

21 հուլիս 15:30  ԵԱԴԴ/1058/02/17   Լուսինե Փիրումյան                  Երևանի 63 դպր․

21 հուլիս 16:30  ԵԱԴԴ/1048/02/17   Փարսադան Ալեքսանյան         Նոյեմբերյանի 2 դպր․

21 հուլիս 16:30  ԵԱԴԴ/1062/02/17   Վարվառա Աբգարյան  Եղվարդի 2 դպր․

24 հուլիս 15:30  ԵԱԴԴ/1125/02/17   Նաիրա Գևորգյան                    Երևանի 32 մնկ․

24 հուլիս 16:30  ԵԱԴԴ/1182/02/17   Նաիրա Ղազարյան                  Ապարանի 2 դպր․

25 հուլիս 16:00  ԵԱԴԴ/1133/02/17   Անահիտ Միրզոյան                 Երևանի 123 մնկ․

25 հուլիս 16:40  ԵԱԴԴ/1138/02/17   Ինգա Խաչատուրովա  Երևանի 25 մնկ․

26 հուլիս 16:00  ԵԱԴԴ/1151/02/17   Սևադա Գափոյան                   Վարդենիկի 2 դպր․

27 հուլիս 15:30  ԵԱԴԴ/1117/02/17   Անահիտ Խեչումյան                Երևանի 67 դպր․

27 հուլիս 16:30  ԵԱԴԴ/1132/02/17   Մարիաննա Մելյան                 Երևանի 83 մնկ

28 հուլիս 15:30  ԵԱԴԴ/1163/02/17   Կարեն Դարբինյան                  Գյումրու 3 դպր․

28 հուլիս 16:30  ԵԱԴԴ/1177/02/17   Անահիտ Վարդանյան  Արտաշատի 1 դպր․

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


a55
աղբյուր 30 տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ դատերի ժամանակացույցը


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր