Իշխանությունները չեն աջակցում սիրիահայերին (տեսանյութ)

loading...

Փոքրիկ Հալեպ՝ Երեւանի կենտրոնում: Տեւական ժամանակ է` մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի տարածքում սիրիահայերը սեփական բիզնեսն են ծավալել ու տարածքն անվանակոչել «Հալեպի շուկա»: Այս շուկայի տեղը, սակայն, շատերը չգիտեն, քանի որ, չնայած սիրիահայերի խնդրանքին, Երևանի քաղաքապետարանը չի ընդառաջում նրանց և տեղեկատվական վահանակ չի տեղադրում տարածքում: Սիրիայում պատերազմի պատճառով հայրենիք տեղափոխված սիրիահայերը տեղացիներին են առաջարկում սիրիական համեղ ուտեստներ, համեմունքներ, ձեռքի աշխատանք: Գործում են խանութներ, վարսավիրանոց:

Загрузка...

Մասնագիտությամբ վարսավիր Գեւորգ Սուքիասյանը 2013-ին է Սիրիայից Հայաստան տեղափոխվել: Մեկ տարի անց Երեւան են տեղափոխվել նաեւ Գեւորգի ծնողները: Աշխատանք գտնել Հայաստանում նրանց չի հաջողվել, սեփական միջոցներով հիմնել են վարսավիրանոց` պատմեց Գեւորգը: Երիտասարդ վարսավիրի հաճախորդները հիմնականում սիրիահայեր են: Երբեմն նաեւ տեղացիներն են օգտվում ծառայությունից: Գեւորգը նշում է, թե պետական աջակցություն չեն ստացել, սփյուռքի նախարարությունն անգամ տարածքի վարձակալության համար գումար չի հատկացրել: Առկա խնդիրները սակայն նրան չեն խանգարել Երեւանում փոքր բիզնեսով զբաղվել: Սիրիա այլեւս չի տեղափոխվելու:

Գեւորգ Սուքիասյանի խոսքով` շուտով ընտանիք է կազմելու: Ապագա կինը սիրիահայ է, սակայն Երեւանում են ծանոթացել: Նշեց, որ առաջիկայում հայրը մեկնելու է Սիրիա` այնտեղի բնակարանը վաճառելու նպատակով:

Հալեպի շուկայի գործարարները տեղի համար վճարում են 40-80 հազար դրամ, աշխատում են զարգացնել սեփական գործը, սակայն նշում են` գովազդի կարիք ունեն, որ մարդիկ իմանան գետնանցումում գործող շուկայի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 


a55
աղբյուր Իշխանությունները չեն աջակցում սիրիահայերին (տեսանյութ)


Նման նյութեր  

loading...
Загрузка...