Վիրավոր զինվորների վիճակում դրական տեղաշարժ կա. Կամավոր Խաչատրյան

loading...

Zinvor1-320x2281

Загрузка...

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով վիրավորված երեք զինծառայողների վիճակում էլ դրական դինամիկա կա: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Զինծառայողներից Ռոբերտ Գասպարյանը, ով տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, Կամավոր Խաչատրյանի խոսքով` շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, բայց վիճակը կայուն է, առկա է դրական դինամիկա:

Երևան տեղափոխված զինծառայողներից Վահե Բադալյանի վիճակն էլ արդեն կայուն է, և տեղափոխվել է բաժանմունք:

Արցախի զինվորական հոսպիտալում իր բուժումը շարունակող Համբարձում Հարությունյանի վիճակը նույնպես լավ է: Ինչպես նշեց Կամավոր Խաչատրյանը, քանի որ Համբարձումի վիճակը լավ է, նրան այլևս Երևան տեղափոխելու խնդիր չի լինի:

Հիշեցնենք, որ զինծառայողները տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել հուլիսի 7-ին` ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով: Հակառակորդն այդ օրն առավոտից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ:


a55
աղբյուր Վիրավոր զինվորների վիճակում դրական տեղաշարժ կա. Կամավոր Խաչատրյան


Նման նյութեր  

loading...
Загрузка...