Ադրբեջանի հրթիռները ի զորու չեն «Իսկանդեր» խոցել. Կորոտչենկո

loading...

1480800705

Загрузка...

Ադրբեջանի զինված ուժերն ունեն հակահրթիռային համակարգ, որը կարող է խոցել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» հրթիռները. այս մասին նախօրեին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Rusarminfo-ի հետ հարցազրույցում «Նացիոնալնայա զաշչիտա» (Ազգային պաշտպանություն) թերթի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն անդրադարձել է նախօրեին արված հայտարարությանը և նշել, որ խոսքը իսրայելական «Երկաթե գմբեթ» զենիթահրթիռային համակարգերի մասին է:

«Տվյալ հրթիռները իրենց մարտավարական համակարգով չեն կարողանա «Իսկանդեր» հրթիռներ խոցել: «Երկաթե գմբեթը» սկզբում նախատեսված էր որպես ՀՕՊ-ի՝ պաղեստինցի զինյալների կողմից ստեղծված ինքնաշեն հրթիռների դեմ պայքարի միջոց:

Այդ հրթիռների միջոցով «Իսկանդերներ» խոցել հնարավոր չէ, առավել ևս, որ ռուսական համակարգն ունի կրիչների երկու տեսակ՝ թևավոր և բալիստիկ հրթիռներ: Դրանք հնարավոր չէ վնասազերծել անգամ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգի միջոցով»,- ասել է Կորոտչենկոն:

Փորձագետը նաև հավելել է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այդ հայտարարությունը քաղաքական նպատակներ է հետապնդում:


a55
աղբյուր Ադրբեջանի հրթիռները ի զորու չեն «Իսկանդեր» խոցել. Կորոտչենկո


Նման նյութեր  

loading...
Загрузка...