Բացօթյա համերգային ծրագիր՝ Կենտրոն վարչական շրջանում

loading...

0001

Загрузка...

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «Երաժշտական հրավառություն կենտրոնում» բացօթյա համերգային ծրագիրը՝ «The Band» խմբի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Ազգային և ժամանակակից երաժշտական ուղղությունների միախառնված ռիթմերն ու ելևէջները Հյուսիսիային պողոտայում իրենց երեկոյան հանգիստն անցկացնող երևանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին պարգևեցին բարձր տրամադրություն և դրական լիցքեր ողջ համերգի ընթացքում:

Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


a55
աղբյուր Բացօթյա համերգային ծրագիր՝ Կենտրոն վարչական շրջանում


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր