Քուրդ պատգամավորների վերաբերյալ 7 և 8 տարվա ազատազրկման որոշում է կայացվել

loading...

f5968ba930376d_5968ba93037ac

Загрузка...

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի պատգամավորներ Չաղլար Դեմիրելն ու  Աբդուլլահ Զայդանը դատապարտվել են համապատասխանաբար 7 տարի 6  ամսվա և 8 տարի 1 ամիս 15 օրվա ազատազրկման:

Թուրքական Demokrathaber.org լրատվական կայքի հաղորդմամբ՝ ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության նախկին փոխնախագահ, Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Դեմիրելը դատապարտվել է «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով:

Վերջինս Անկարայում ձերբակալվել էր դեռևս 2016-ի դեկտեմբերի 12-ին և ուղարկվել Դիարբեքիր, ինչից հետո դատարանը նրա վերաբերյալ կալանավորման որոշում էր կայացրել:

Նույնպես ավելի վաղ ձերբակալված ու կալանավորված Հաքքարիյից ընտրված պատգամավոր Աբդուլլահ Զեյդանն էլ դատապարտվել է «ահաբեկչական խմբավորմանը սատարելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչոթյուն անելու» մեղադրանքներով:

Աղբյուր` Ermenihaber.am


a55
աղբյուր Քուրդ պատգամավորների վերաբերյալ 7 և 8 տարվա ազատազրկման որոշում է կայացվել


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր