Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե

loading...

874912

Загрузка...

Հուրգադայում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիներին ևս տեղափոխելու են Կահիրե: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:

Նախօրեին Հուրգադայում  դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել էր լողափին հանգստացողների վրա: Գերմանիայից երկու զբոսաշրջիկ զոհվել է, ևս չորս զբոսաշրջիկ՝ Հայաստանից, Չեխիայից և Ռուսաստանից՝ վիրավորվել:


a55
աղբյուր Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր