Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

loading...

48

Загрузка...

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի ինը թեկնածուներ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշների հետ կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի.

«Ստայկիից կվերադառնանք Երևան և օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ասաց գլխավոր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրեց, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:


a55
աղբյուր Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր