Եթե ֆիլմը պրոպագանդա է, այդ ժամանակ ֆիլմն արդեն ֆիլմ չէ

loading...

Untitled

Загрузка...

Եթե ֆիլմը պարզապես պրոպագանդա է, այդ ժամանակ ֆիլմն արդեն ֆիլմ չէ և գեղարվեստական որևէ արժեք չունի: Այս մասին Arararatnews.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը` անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինափառատոնի ցանկից հանված ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմերին, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:

Գրիգոր Խաչատրյանի խոսքով` արվեստում չպետք է լինի և ոչ մի տեսակ քարոզչություն. «Նույն կերպ էլ մի միջազգային փառատոնում արգելվեց ֆիլմ, որը բացարձակապես ֆաշիզմի գաղափարախոսություն էր, որովհետև ի՞նչ է նշանակում այսօր պրոպագանդել ֆաշիզմը: Կարևոր է, թե ի´նչ նպատակ է հետապնդում կինոգործիչը նման քարոզչություն իրականացնելով: Եվ ես դեմ եմ ցանկացած քարոզչությանը: Ֆիլմը, օպերան, բալետը, նկարը ներկայացնում են մարդուն, մարդու մասին են: Իսկ արվեստը պետք է օգնի, որպեսզի մարդը ճանաչի ինքն իրեն, բայց մի բան վերցնել ու պրոպագանդե՞լ… քարոզչությունը քաղաքական կատեգորիա  է, արվեստի հետ կապ չունեցող»:

Ինչ վերաբերում է հարցին` անկախ մոտեցումներից, հնարավո՞ր է «Ոսկե ծիրանի» հեղինակությունը միջազգային հանրության շրջանում տուժի, երբ կինոփառատոնի ցանկից հանվում են այդ ֆիլմերը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ դրա համար կարևոր է, որ նման որոշում կայացնելու բացատրությունը շատ հստակ լինի. «Պետք է հստակ բացատրություն լինի: Եվ դա բավականին անշնորհակալ գործ է, որովհետև գեղարվեստական ստեղծագործությունը մի փոքր բարդ է կլասիֆիկացիայի ենթարկել, բայց հնարավոր է: Եթե կան գրագետ մարդիկ, ովքեր ունեն այդ խոսքը, ովքեր հստակ կարող են բացատրել, թե ինչու է այդպես արվել, իսկ ես կարծում եմ, որ կան, ապա չի տուժի»:

Նշենք, որ  կինոփառատոնի շրջանակներում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է իր ենթակայության տակ գտնվող Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիայում ցուցադրել ծրագրում ընդգրկված երկու ֆիլմ, պատճառը` վերացական հասարակական բողոքն էր և ազգայնական բարոյականությունը: Խոսքը իրանցի Փուրիա Հեյդարի Ուրեի «Ծիրանի այգիները» խաղարկային և Գագիկ Ղազարեի «Լսի´ր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմերի մասին է: Երկու ֆիլմերում էլ անդրադարձ կա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց ու ԼԳԲՏ համայնքի խնդիրներին:


a55
աղբյուր Եթե ֆիլմը պրոպագանդա է, այդ ժամանակ ֆիլմն արդեն ֆիլմ չէ


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր