Քննարկվել են դեղարտադրության ոլորտում համագործակցության հարցեր

loading...

13.thumb

Загрузка...

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Direct Relief International» կազմակերպության Եվրասիական համագործակցության  ղեկավար Ջոզեֆ Հարիսոնին և ծրագրերի ղեկավար Կելսի Քենոնին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է կազմակերպության 20-ամյա բարեսիրական գործունեությունը որպես «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանին և Արցախին մարդասիրական դեղորայքի և բժշկական ապրանքների հիմնական նվիրատուներից մեկը:

Լևոն Ալթունյանը Ջոզեֆ Հարիսոնին և Կելսի Քենոնին ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Նրանք տպավորվել են հատկապես ոլորտի ֆինանսավորման նոր մեխանիզմի, էլեկտրոնային առողջապահական համակարգի, ինչպես նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման ծրագրերով, որոնց ընթացքն ակնհայտ տեսնելի է նախարարի առանձնասենյակում փակցված ժամանակացույցերի վրա։ Հյուրերը հետաքրքրվել են բարեփոխումների մանրամասներով։

Ջոզեֆ Հարիսոնն ընդգծել է, որ ընթացող ծրագրերը կարող են առավել նպատակային դարձնել համագործակցությունը։ Այս ենթատեքստում նախարար Ալթունյանի հետ քննարկվել են համագործակցությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով, ինչպես նաև դեղարտադրության ոլորտը խրախուսելու և Հայաստանն այդ առումով այլ երկրների դեղարտադրողներին որպես հրապուրիչ  հարթակ ներկայացնելու ուղղությամբ ընդլայնելուն և զարգացնելուն վերաբերող հարցեր։

«Direct Relief International» կազմակերպության Եվրասիական համագործակցության  ղեկավար Ջոզեֆ Հարիսոնը և ծրագրերի ղեկավար Կելսի Քենոնը եղել են բժշկական մի շարք կազմակերպություններում, որոնց հետ ուղիղ աշխատելու փորձառություն ունեն։


a55
աղբյուր Քննարկվել են դեղարտադրության ոլորտում համագործակցության հարցեր


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր