Չեխիայի հայ համայնքը տապալել է ՀՀ դեսպանատան մոտ ադրբեջանցիների ցույցը

loading...

69733

Загрузка...

Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք է դարձել դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։ Այս մասին գրում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրն ու orer.eu կայքը:
Ադրբեջանցի ցուցարարներին  դիմավորել են  հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով, ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ  ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև  «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն  ազատ պետություն է»,  Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ  իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան»  և այլն։


a55
աղբյուր Չեխիայի հայ համայնքը տապալել է ՀՀ դեսպանատան մոտ ադրբեջանցիների ցույցը


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր