Կայացել է Տիգրան Մանսուրյանի ձայնասկավառակի շնորհանդեսը

loading...

117654

Загрузка...

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` 2016 թվականին նոր ձեւավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին: Այս մասին տեղեկացնում են «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժնից:

Երեկոն տերունական աղոթքով մեկնարկել է Սկանդինավիայի հոգեւոր հովիվ տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։

«Նարեկացի» արվեստի միությունը երկար տարիներ համագործակցել է Տիգրան Մանսուրյանի հետ, եւ հույս ունենք` դեռ շատ երկար տարիներ կհամագործակցի։

Այս ձայնասկավառակի ստեղծման գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ պարոն Մլքեյանը մի օր ասաց, որ Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ ունի՝ գրված հայ մեծանուն գրողների բանաստեղծությունների համար։ Մենք իսկույն առաջարկեցինք ձայնագրել այն, եւ մաեստրոյի առաջարկով այն ձայնագրվեց Սաղմոսավանքում։ Եվ ահա այսօր այն վերահրատարակվել է նոր ձեւավորմամբ…

Մեր միությունը շատ պատվոգրեր եւ շնորհակալագրեր է ստացել, բայց մեզ համար ամենակարեւորը մաեստրոյի տված կոչումն է։ Նա տարիներ առաջ ասել է. ««Նարեկացի» արվեստի միությունը հոգեւոր տուն է»։ Շնորհակալ ենք Ձեր ներկայության եւ ամեն ինչի համար…, – բացման խոսքում նշել է միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։

Երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես են եկել ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը (նվագակցող՝ Շուշան Հակոբյան)։

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն են ուղղել ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ով հիշել եւ ներկայացրել է «Խմբերգեր» հրատարակության ձայնագրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար։

«Հուզվելու պահերն այնքան շատ էին… Այս մարգարտաշատ խոսքերը, գեղեցիկ վերլուծականները, անցյալը հիշելը, բոլոր հնչած խոսքերն ինձ հուզեցին։ Շնորհակալ եմ «Նարեկացի» արվեստի միությանը եւ Նարեկ Հարությունյանին, որ աշխատում են այսքան հետեւողական եւ մշտապես փնտրտուքների մեջ են՝ ինչպես ավելի լավ անել, ինչպես բարձր որակ ապահովել։ Այս աշխատանքը շատ բարեխղճորեն է արված, որն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի,- իր խոսքում նշել է Տիգրան Մանսուրյանը։

Միջոցառման վերջում միությունը անակնկալ նվեր էր պատրաստել մաեստրոյին իր իսկ դիմանկարի տեսքով, որի վրա գրված էր կոմպոզիտորի` առավել հաճախ օգտագործվող բառակապակցությունը՝ «խորին ակնածանքով»:

Նվերի հանձնման արարողությունից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ստանալու Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ ձայնասկավառակ։Ե

Երեկոյին ներկա են եղել մշակույթի վաստակաշատ գործիչներ եւ երաժշտասեր մարդիկ:

Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից:

Այն վերահրատարակվել է 2016 թվականին նոր ձեւավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաեւ բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:

Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով ներկայացվել են առաջին անգամ:

Ստեղծագործությունները, գրված լինելով 1969-2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:

Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե եւ Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը:


a55
աղբյուր Կայացել է Տիգրան Մանսուրյանի ձայնասկավառակի շնորհանդեսը


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր