Արոնյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը

loading...

Արոնյան

Загрузка...

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմի հետ:

Պարտիան ավարտվեց 60-րդ քայլում:

Վերջին տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:

Հայ գրոսմայստերը մրցաշարն ավարտեց 4.5 միավորով եւ տեղ չգտավ նույնիսկ լավագույն տասնյակում:

Հիշեցնենք, որ 9 տուրերում Լեւոն Արոնյանը տարավ 2 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 5 պարտիա ավարտեց ոչ ոքի: Մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:


a55
աղբյուր Արոնյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր