Հայ զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի վարժանքներին

loading...

894499

Загрузка...

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինծառայողների վարժանքներին, որոնք անցկացվում են Ռումինիայի Չինկու զորավարժարանում:

Վարժանքներին հետեւում են Ռումինիայի նախագահ Կլաուս Իոանիսը եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը, հայտնում է AP-ն:

Վարժանքների ընթացքում Ռումինիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Խորվաթիայի զինծառայողները հրաձգություն են կատարել ամերիկյան եւ ռումինական օդանավերի աջակցությամբ:

Վարժանքներին, որոնք սկսվել են այս շաբաթ եւ կտեւեն մինչեւ հուլիսի 20-ը, մասնակցում են 25 հազար զինվորականներ` ավելի քան 20 դաշնակից եւ գործընկեր երկրներից:

 


a55
աղբյուր Հայ զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի վարժանքներին


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր