Նոր տեղեկություն՝ Եգիպտոսում վիրավորված ՀՀ քաղաքացիների մասին

loading...

1500138668-882

Загрузка...

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջում տեղեկություններ է հայտնում Եգիպտոսում վիրավորված ՀՀ քաղաքացիների մասին:

Տիգրան Բալայանը նշում է, որ Եգիպտոսի առողջապահության նախարարի գլխավորությամբ գումարվել է ՀՀ քաղաքացիներին բուժող բժիշկների կոնսիլիում։

«ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և  Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեյի հիվանդանոցում այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին։ Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի Հուրգադա ծովափնյա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, դանակահարել, որի հետևանքով երկու զոհ և վիրավորներ են  եղել: Վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ են եղել:


a55
աղբյուր Նոր տեղեկություն՝ Եգիպտոսում վիրավորված ՀՀ քաղաքացիների մասին


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր