Օձունում կայծակը վնասներ է հասցրել

loading...

kaycak

Загрузка...

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 15-ին՝ ժամը 20:19-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող տան գազատար խողովակը կայծակից վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 110 քմ), պատուհանները, գազի հաշվիչը, հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը, լվացքի մեքենան և մոտակա տան գազի հաշվիչը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը. տուժածներ չկան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին. պատճառված վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հանձնաժողով:


a55
աղբյուր Օձունում կայծակը վնասներ է հասցրել


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր