Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում

loading...

85444eb3a99b4020a7614ea5ce0401e0

Загрузка...

Հուլիսի16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 54-ամյա Գագիկ Եգորյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 29-ամյա Դավիթ Մայիլյանի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա Ալիսա Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Նաիրիի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Volkswagen-ը վարել է սեփականատերը՝ Դ. Մայիլյանը, ով նույնպես վնասվածքներ է ստացել և ենթարկվել բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:

 

Լուսանկարը-shamshyan.com


a55
աղբյուր Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր