Երևանի Թումանյան փողոցի մայթերի սրճարաններն ապամոնտաժվեցին

loading...

1201-1

Загрузка...

Հետիոտնի տեղաշարժը խոչընդոտող բացօթյա սրճարանների մի մասն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկանում են Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից:

Նշենք, որ խնդրին անդրադարձել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները: Խստորեն հետևեք, որ տնտեսվարողները չգերազանցեն իրենց գործունեության համար հատկացված տարածքների սահմաններն ու այդպիսով խոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղաշարժը: Սա անթույլատրելի է», – նշել էր նա՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչություններին, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարելով խստորեն հետևել, որպեսզի բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալներն իրենց աշխատանքները կազմակերպեն բացառապես հատկացված տարածքներում:


a55
աղբյուր Երևանի Թումանյան փողոցի մայթերի սրճարաններն ապամոնտաժվեցին


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր