Ֆրանսիան կոչ է արել չեղարկել Քաթարի դեմ սահմանված պատժամիջոցները

loading...

timthumb (1)

Загрузка...

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել չեղարկել արաբական երկրների կողմից Քաթարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Ֆրանսիան կոչ է անում հնարավորինս շուտ չեղարկել պատժամիջոցները, որոնք ազդում են ընտանիքների վրա, որոնց անդամները բնակվում են աշխարհի տարբեր երկրներում», – ասել է ֆրանսիացի նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալան բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները:

Մի շարք արաբական երկրներ, որոնց թվում` ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սաուդիան Արաբիան և Եգիպտոսը, տնտեսական պատժամիջոցներ են սահմանել էմիրության նկատմամբ` վերջինիս մեղադրելով տարածաշրջանում անվտանգության ապակայունացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ:


a55
աղբյուր Ֆրանսիան կոչ է արել չեղարկել Քաթարի դեմ սահմանված պատժամիջոցները


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր