Ցուցմունքներում նշվածները չեն հիմնավորվել. Դատախազություն

loading...

dataxazutyun-584x375

Загрузка...

ՀՀ դատախազությունը պատասխանել է a1plus.am_ի հրապարակմանը.

2017թ. հուլիսի 3-ին «www.a1plus.am»  կայքէջում  հրապարակված՝ «Երեխաների նկատմամբ սեռական բռնության հեղինակը 12 տարի ազատության մեջ է» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք  հետևյալը.

2013թ. ապրիլի 26-ին Նարինե Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2005թ. հոկտեմբերի 25-ին՝ այն ժամանակ, երբ իր 16 տարին դեռևս լրացած չի եղել, Ալբերտ Մելքոնի Բաբելյանը, իր համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչը հետագայում բազմիցս կրկնվել է:

Դեպքի առթիվ, 2013թ. մայիսի 2-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվելով՝ վկա Նարինե Մանուչարյանը հայտնել է նաև, որ Ալբերտ Բաբելյանը 2006թ. սեռական ոտնձգություններ է կատարել նաև իր կրտսեր քույրերի նկատմամբ, բացի այդ, 2012թ. օգոստոս ամսին ինքը Ալբերտ Բաբելյանի համակարգչում տեսել է մանկական պոռնոգրաֆիկ նյութեր, այդ թվում՝ իր քույրերի նմանաբնույթ լուսանկարները: Ցուցմունքներում վկա Նարինե Մանուչարյանը վկայակոչել է նաև մի շարք այլ անձանց տվյալներ, որոնց հետ, ըստ վկայի ցուցմունքների, Ալբերտ Բաբելյանը նույնպես ինտիմ կապ է ունեցել:

Քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Նարինե Մանուչարյանի հաղորդման մեջ և ցուցմունքներում նշված վերոհիշյալ հանգամանքները չեն հիմնավորվել, այլ կերպ՝ Ալբերտ Բաբելյանի կողմից տասնվեց տարին չլրացած անձանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, տասնվեց տարին չլրացած անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու վերաբերյալ  ձեռք չի բերվել հավաստի և փոխկապակցված ապացույցների բավարար համակցություն, բացի այդ, Նարինե Մանուչարյանի ցուցմունքներում վկայակոչված գրեթե բոլոր անձինք հերքել են Ալբերտ Բաբելյանի հետ ինտիմ կապ ունեցած լինելու կամ նրա՝ անչափահաս անձանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մասին տեղեկություն ունենալու վերաբերյալ տվյալները:

Նշված հիմնավորմամբ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի կողմից 2014թ. հունվարի 2-ին կայացվել է որոշում՝ Ալբերտ Բաբելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ Ալբերտ Բաբելյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Ալբերտ Բաբելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և  քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշման պատճենը 2014թ. հունվարի 26-ին առձեռն հանձնվել է Նարինե Մանուչարյանին:

ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշման դեմ 2014թ. փետրվարի 1-ին Նարինե Մանուչարյանի կողմից ներկայացվել է բողոք, որը Երևան քաղաքի դատախազի 2014թ. փետրվարի 13-ի որոշմամբ մերժվել է:

Երևան քաղաքի դատախազի 2014թ. փետրվարի 13-ի որոշման պատճենը Երևան քաղաքի դատախազի տեղակալի 2014թ. փետրվարի 14-ի 50/137 դ-14  ուղեկցող գրությամբ ուղարկվել է Նարինե Մանուչարյանին, նույն գրությամբ վերջինիս պարզաբանվել է ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշման բողոքարկման դատական կարգը:

Ալբերտ Բաբելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և  քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 2014թ. հունվարի 2-ի որոշումը Նարինե Մանուչարյանը դատական կարգով չի բողոքարկել:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին


a55
աղբյուր Ցուցմունքներում նշվածները չեն հիմնավորվել. Դատախազություն


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր