Նախատեսվում է ՊՆ-ն ծախսերը ամեն տարի ավելացնել 27 մլրդ դրամով

loading...
vardan-aramyan-1-634x445
Ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա: Այս մասին Հանքավանում լրագրողների հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսին է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին»,- ասաց Վարդան Արամյանը։
2016-ին Հայաստանն ու Ռուսաստանը համապատասխան համաձայնագիր էին ստորագրել Ռուսաստանից ներքին գներով ռազմամթերք մատակարարելու մասին։ Միեւնույն ժամանակ նախարարը նշեց, որ 2017 թվականի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, շուրջ 226 միլիարդ դրամ են: «Նախատեսում ենք յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով: Դա կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում»,- ասաց նախարարը։
Հարցին, թե պետբյուջեից ՊՆ-ին արվող հատկացումների ավելացումներն արդյոք պայմանավորված են ապրիլյան պատերազմո՞վ, նախարարն արձագանքեց. «Անկախ նրանից, ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք մշտապես այդպիսի ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի զինադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայության տրմանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»։


a55
աղբյուր Նախատեսվում է ՊՆ-ն ծախսերը ամեն տարի ավելացնել 27 մլրդ դրամով

Загрузка...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր