Սիրիայի հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը

loading...

gty_syria_children_14_jc_160912

Загрузка...

Մարդու իրավունքների հարցերով Սիրիական դիտորդական խորհրդի տվյալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 330 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 100 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 18 հազար երեխա: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Լոնդոնում տեղակայված կազմակերպությունը հայտնել է, որ 2011-2017 թվականի հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում Սիրիայում զոհվել է ընդհանուր առմամբ 331,765 մարդ:

Զինված հակամարտության հետևանքով զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա կոմնակիցներին ենթարկվող 116,774 զինծառայող, ինչպես նաև 57 հազար ապստամբ, այդ թվում՝ սիրիական ընդդիմության և «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումների դաշինքի անդամներ:

Բացի այդ՝ սպանվել է 58 հազար ջիհադիստ, հիմնականում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումների աջակիցներ:


a55
աղբյուր Սիրիայի հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը


Նման նյութեր  

loading...
Загрузка...