ԱՄՆ-ի թուրքերը ստորագրահավաք են սկսել Գյուլենին արտահանձնելու համար

loading...

page_fethullah_gulenin_ilanlarinda_gul_ve_erdogan_hangi_kelimelerle_ayrildi_738488114

Загрузка...

ԱՄՆ-ում բնակվող թուրքերը Սպիտակ տան պաշտոնական կայքում  ստորագրահավաք են սկսել իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիադատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցով, ում մեղադրում են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ նշյալ ստորագրահավաքի մասին լուրը տեղադրված է կայքէջի «Դիմումներ» բաժնում:

Աղբյուրը շեշտում է, եթե 30 օրվա ընթացքում հավաքվի 100 հազար ստորագրություն, ապա ամերիկացի պաշտոնյաները  հարցը կդնեն քննարկման:

Կազմակերպիչներն ամերկյան ղեկավարությանը կոչ են անում շուտափույթ կերպով Գյուլենին արտահանձնել Թուրքիա, որպեսզի հեղաշրջման փորձի ժամանակ կորուստներ կրած մարդկանց ընտանիքների վիշտը մեղմացվի:

Նշվում է, նաև, որ  նշյալ նախաձեռնությունը  կազմակերպվել է ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի շրջանակներում:

Աղբյուր` Ermenihaber.am


a55
աղբյուր ԱՄՆ-ի թուրքերը ստորագրահավաք են սկսել Գյուլենին արտահանձնելու համար


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր